Հեռախոսահամար
սպտ 09, 2024 Նորություններ
Առաքել Սեմիրջյանն իր «Կապտահեր Կյորես» վիպակը Չարենցի «Երկիր Նաիրիի» հայելային արտապատկերն է համարում՝ անճանաչելիության աստիճան լղոզված. «... դարերի խորքից զգացածս նույնն է եղել, ինչ պոետն էր զգում իր հայրենի քաղաքի կորստի տարիներին...»։ Ջեսահի առաջին գրքի՝ «Անանկենդան» վեպի հերոսն օտար քաղաք Լոնդոնում է կռիվ տալիս, փորձում գտնել ինքն իրեն։ Գրիշ Սարդարյանի առաջին գիրքն էլ «Եսավ» պամվածքների ժողովածուն է։ «Եսավի հետքը գտնելու եմ, եթե անգամ ստիպված լինեմ 19-րդ դար վերադառնալ»,- ասում է համանուն պատմվածքի հերոսը։ Ժանակակից հեղինակների վերոնշյալ գրքերը թարգմանվել և հրատարակվել են ռումիներեն. երեք գրքերի դեպքում էլ ռումինական Integral հրատարակչությունը պահպանել է բնագրի կազմը։
Գրքերը լույս են տեսել «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի համակարգմամբ։ Այս դրամաշնորհային ծրագրով ռումիներեն են թարգմանվել նաև Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ»-ը, Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը», Անուշ Սարգսյանի «Անոն», Գրիգի «Հիսուսի կատուն», Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը», Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ը։