ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

 

ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

__________________________________________

 

 

«ԻՄ ԱՌԱՋԻՆ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԸ»  


Այցելուների տարիքային խմբերը` 1-3-րդ դասարաններ, խումբը՝ 10-20 հոգի, տևողությունը՝ 50 րոպե   

«Իմ առաջին այբբենարանը» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր դպրոցահասակ երեխաների համար: Առաջին հատվածում մասնակիցներին ներկայացվում է                                       
համառոտ տեղեկություններ հայ գրերի գյուտի և Մեսրոպ Մաշտոցի մասին։ Տարբեր ժամանակների տպագիր հայերեն այբբենարանների միջոցով ծանոթանում են տառի ուսուցման ձևերին։ Ծրագրի երկրորդ հատվածում մասնակիցներին տրամադրվում են                                       
նկարչական պարագաներ՝ գունազարդելու համար այբուբենի տառերի քանակով նախօրոք ձևավորված էջերը, այնուհետև ծրագրի մասնակիցները որոշում են տառերի ձևավորման տեսակները (թռչնատառ, կենդանատառ, մարդատառ)՝ դասավորելով այբբենական կարգով։  

2

 

3

 

«ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» (նկարների միջոցով)


Այցելուների տարիքային խմբերը` 4-6-րդ դասարաններ, խումբը՝ 10-20 հոգի, տևողությունը ՝60-70 րոպե                            

«Բացահայտում» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է միջին տարիքի դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է երկու մասից։                         

Առաջին հատվածում մասնակիցներին տրվում է ընդհանուր տեղեկություններ թանգարանի և թանգարանային ցուցանմուշների մասին։ Մասնակիցներին տրամադրվում են թանգարանային ցուցանմուշների նկարներով պատրաստված քարտեր, որոնց օգնությամբ աշակերտները շրջելով սրահներում՝ փնտրում են այդ քարտերի վրա պատկերված նկարները՝ բացահայտելով թանգարանային ցուցանմուշները։                         

Վերջում՝ հարց ու պատասխանի միջոցով վերհիշում են այդ ցուցանմուշի մասին եղած տեղեկությունը                           
 

 

 

«ՀԱՅԱՏԱՌ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԵԿՆԵՐԸ» ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ-ԷՔՍԿՈՒՐՍԻԱ (խաչբառ)


 

Այցելուների տարիքային խմբերը ՝ 5-7-րդ դասարաններ, խումբը՝ 15-20 հոգի, տևողությունը՝ 60-80 րոպե                    

«Հայատառ տպագրության առաջնեկները» խաղ-էքսկուրսիայի միջոցով աշակերտները ընդհանուր տեղեկություններ են ստանում հայ առաջին տպագրիչների և նրանց տպագրած առաջին գրքերի մասին, այնուհետև աշակերտները բաժանվում են երկու խմբի, տրվում են նախապես կազմած հարցերը և խաչբառերը, կատարում են խմբային աշխատանք՝ լրացնելով խաչբառերը։                    

Առաջադրանքը արագ և ճիշտ կատարած առաջին խումբը պարգևատրվում է:                    

 

2

 

3

 

«ՄԱԴՐԱՍԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԽՄԲԱԿԸ, «ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ» ինտերակտիվ խաղ-էքսկուրսիա


Այցելուների տարիքային խմբերը ՝ 8-12-րդ դասարաններ, խումբը՝ 15-20 հոգի, տևողությունը ՝ 70-80 րոպե;                           

«Մադրասի հայրենասիրական խմբակը, «Որոգայթ փառաց» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է միջին և ավագ տարիքի դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է երկու մասից։

Առաջին հատվածում մասնակիցներին տրվում է ընդհանուր տեղեկություններ Հայաստանի ազատագրության ծրագրերի և 18-րդ դ. 70-80- ական թվականներին Հնդկաստանի հայ գործիչների, հատկապես Մադրասի հայրենասերների խմբակի ծավալած լայն աշխատանքների, մասնավորապես Շահամիր Շահամիրյանի և Մովսես Բաղրամյանի մասին։                

Ներկայացվում է առաջին տպագիր Սահմանադրությունը՝ «Որոգայթ փառաց»ը։ Ծրագրի երկրորդ մասում աշակերտները ընթերցում են «Որոգայթ փառացի» հոդվածներից և ինքնուրույն մեկնաբանում հոդվածները:

 

 

«ՏՊԱԳԻՐ ԳՐՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» (վիկտորինա)


 

Այցելուների տարիքային խմբերը ՝ 7-9-րդ դասարաններ, խումբը՝10-20 հոգի, տևողությունը՝ 60-80 րոպե            

«Տպագիր գրքի պատմությունը» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցահասակ երեխաների համար: Ծրագրի առաջին մասում ներկայացվում է հայ գրատպության պատմությունը՝ համաշխարհային տպագրության համատեքստում։ Այնուհետև աշակերտները (խաղի միջոցով) բանավոր պատասխանում են հարցերին։

2

 

3

 

«ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ» (հարց ու պատասխան, խաչբառ)


Այցելուների տարիքային խմբերը ՝ 10-12-րդ դասարաններ, խումբը ՝15-20 հոգի, տևողությունը՝ 60-90 րոպե        

Ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցի աշակերտների համար: Առաջին մասում՝ տեղեկատվական հատվածում, մասնակիցները ծանոթանում են հայ գրքի ավելի քան 510-ամյա պատմությանը, տպագրության կենտրոններին, հայ տպագրիչների թողած հարուստ տպագիր ժառանգությանը։         

Այնուհետև աշակերտները բանավոր պատասխանում են հարցերին կամ գրավոր լրացնում են նախապես ձևավորած խաչբառերը։        

Վերջում՝ հարց ու պատասխանի միջոցով վերհիշում են այդ ցուցանմուշի մասին եղած տեղեկությունը                           
 

 

 

«ԳԻՐՔՆ ԻՄ ՁԵՌՔԵՐՈՎ» (կազմարարական աշխատանքներ)


 

Այցելուների տարիքային խմբերը` 2-4-րդ դասարաններ, խումբը՝ 12-20 հոգի, տևողությունը՝ 50-60 րոպե        

«Գիրքն իմ ձեռքերով» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր դպրոցահասակ երեխաների համար:        

Առաջին հատվածում երեխաները ծանոթանում են գրքի կազմման առանձնահատկություններին այնուհետև ընթերցվում և քննարկվում է նախապես ընտրված որևէ հեքիաթ, որից հետո յուրաքանչյուրին տրամադրվում է անհրաժեշտ պարագաներ՝ իրենց ձեռքով գիրք պատրաստելու համար:        

Գիրքը կազմելուց հետո մասնակիցները ներկում են տվյալ հեքիաթի նկարազարդումները՝ վերջում:

2

 

3

 

VR (ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ) ԱԿՆՈՑ


Այցելուների տարիքային խմբերը` 5-րդ դասարան և բարձր, խումբը՝10-20 հոգի, տևողությունը՝ 20-40 րոպե  

Ծրագրի առաջին մասում այցելուները բացահայտում են գրատպության զարմանահրաշ աշխարհը, այնուհետև VR ակնոցի օգնությամբ «տեղափոխվում» են վիրտուալ իրականություն և «շրջում» աշխարհի գրատպության կենտրոններում։