Հեռախոսահամար
Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մատչելի ձևաչափերով գրականության հավաքածուն։ Այս հավաքածուն ներառում է մոտ 2000 միավոր բրայլյան գրատիպով տպագրված գրքեր ու ամսագրեր, որոնք հնարավորություն են տալիս տեսողության խնդիրներ ունեցող ընթերցողներին կարդալ թե՛ գեղարվեստական, թե՛ մասնագիտական գրականություն տարբեր լեզուներով։ Մատչելի ձևաչափերով գրականության հավաքածուի մասին տվյալներ կարելի է գտնել ՀԱԳ էլեկտրոնային գրացուցակում՝ Accessible formats փնտրելով կամ այստեղ
Հավաքածուում կան նաև ձայնագրքեր, որոնք ընթերցողները կարող են լսել առցանց կամ «Արև» ընթերցասրահում։
Bookshare-ը տեսողական և կարդալը խոչընդոտող այլ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի էլեկտրոնային գրքերիմասնագիտացված առցանց գրադարան է։ Bookshare-ի անվճար հասանելի անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն, հնդկերեն և այլ լեզուներով 9885 էլեկտրոնային գրքերը թույլ են տալիս ընթերցողին կարդալ մեծ տառատեսակով, լսել և ներբեռնել դրանք։ Բաց մի թողեք այս հիանալի հնարավորությունը և տարածեք տեղեկությունը։