Հեռախոսահամար

 

ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳ

 

Հայաստանի ազգային գրադարանից կարող են օգտվել 16 տարին լրացած անձինք: 

Ընթերցողական քարտ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և մեկ  լուսանկար (3×4սմ):

Ընթերցողական քարտը տրվում է անվճար:

 

Ընթերցողական տոմսը օգտագործվում է

 

ա) գրադարան մուտք գործելու            
բ) գրականություն պատվիրելու            
գ) պատվիրած և առձեռն ֆոնդերի գրականությունից օգտվելու            
դ) գրադարանի առանձին կառուցվածքային ստորաբաժանումներ մուտքի և դրանց ծառայություններից օգտվելու համար            
                        

 

 

Խստիվ     
արգելվում է

 

ա) ընթերցողական տոմսը ուրիշին տալ            
բ) այլ նպատակով օգտագործել            
գ) արտաքին տեսքը խաթարել            

                
 

 

Ծանոթագրություն

 

 

Գրադարանում գրանցվող այցելուին ընթերցողական տոմսը տրվում է անվճար։ Ընթերցողական տոմսը կորցնելու դեպքում ընթերցողը պարտավոր է հայտնել գրադարանի «Ընթերցողների գրանցման և բաժնույթների» ենթաբաժնի աշխատակցին: Ընթերցողական տոմսը կորցնելու դեպքում այն վերականգնելու համար ընթերցողը փոխհատուցում է վնասը՝ վճարելով 1000 դրամ, յուրաքանչյուր հաջորդ դեպքում՝ 3000 դրամ։

 

Գրանցվելուց հետո ընթերցողական քարտի հետ միասին Ձեզ տրվում է օգտանուն և գաղտնաբառ՝ ՀԱԳ էլեկտրոնային գրացուցակում Ձեր անձնական հաշիվը կառավարելու համար։              
Անձնական հաշիվ ունենալու դեպքում կարող եք.             
 

  • Պատվիրել գրքեր առցանց 
  • Տեսնել, թե տվյալ պահին ինչ գրքեր են Ձեր անունով սպասարկված, Ձեր ուշացումները, պատվերները, 
  • Տեսնել Ձեր որոնումների պատմությունը,
  • Տեսնել Ձեր ընթերցանության պատմությունը, 
  • Առաջարկել գրադարանին ձեռք բերել մեր ֆոնդերում բացակա գրքեր, 

 

ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ                           

Գրանցում Գրանցում ԱՄՐԱԳՐԵԼ ԱՄՐԱԳՐԵԼ Reservatio V2' Reservatio V2'