Հեռախոսահամար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱԺՆՈՒՅԹՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
• Անհատական բաժնույթից օգտվելու իրավունք ունեն գրադարանի ընթերցողները                                              
• Անհատական բաժնույթից օգտվելու համար սահմանվում են հետևյալ սակագները՝ 
• Անհատական բաժնույթից միաժամանակ կարելի է ստանալ ոչ ավելի, քան 5 միավոր գրականություն                                                
• ՀՀ սահմաններում և Արցախի Հանրապետությունում ռազմական գործողություններին մասնակցած անձինք և հաշմանդամները սպասարկվում են անվճար՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթը                                      
 
• Ներքին բաժնույթից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի ազգային գրադարանի հաստիքային աշխատակիցները                                     
• Ներքին բաժնույթից օգտվելու համար սահմանվում է հետևյալ սակագինը՝ 
• Աշխատողն աշխատանքից ազատվելիս պարտավոր է վերադարձնել ներքին բաժնույթից ստացած ամբողջ գրականությունը                         
 • Ներքին բաժնույթից միաժամանակ կարելի է ստանալ ոչ ավելի, քան 7 միավոր գրականություն                           
 
• Միջգրադարանային բաժնույթից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մարզային և համայնքային բոլոր գրադարանները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, հիմնարկները, հանրապետական գործադիր իշխանության մարմինները, պետական և ոչ պետական բուհերի գրադարանները (այսուհետ՝ կազմակերպություններ)                                 
• Միջգրադարանային բաժնույթից օգտվելու համար կազմակերպության հետ կնքվում է միջգրադարանային բաժնույթի ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 1 տարի ժամկետով                                 
• Պատվիրատուն պարտավորվում է վճարել մատուցվող ծառայությունների դիմաց՝ 
* Ծանոթություն - Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի թվայնացումը թույլատրվում է բացառապես անձնական, ուսումնական և գիտահետազոտական նպատակներով՝ համաձայն «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 14 և 15 հոդվածների։