Հեռախոսահամար

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային գրադարանը համագործակցում է աշխարհի 40 երկրների 160 կազմակերպությունների, գրադարանների և անհատների հետ։ ՀԱԳ-ի միջազգային գրքափոխանակության մշտական գործընկերներն են Ռուսաստանի ազգային գրադարանը, Ռուսաստանի պետական գրադարանը, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը, Անգլիայի, Ֆրանսիայի, Իրանի, Կորեայի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Բելառուսի, Ճապոնիայի և այլ երկրների ազգային և համալսարանական գրադարանները։ 

Գրադարանն անդամագրված է Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն (IFLA) կազմակերպությանը։ Ազգային գրադարանը անդամագրվել և մասնակցում է Եվրոպայի ազգային գրադարանավարների համաժողովի (CENL) աշխատանքներին։ 

Ազգային գրադարանը 1992թ. ստեղծված Եվրասիայի գրադարանային վեհաժողով (ռուս.՝ БАЕ) կազմակերպության հիմնադիր անդամներից է։ Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ներկայումս БАЕ-ի փոխնախագահն է։

Գրադարանը համագործակցում է նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Մետաքսի ճանապարհ գրադարանների միջազգային դաշինք (SRILA), Հասանելի ձևաչափով գրքերի կոնսորցիում (ABC) միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ։

2

 

3



 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Որպես Մայր գրադարան Հայաստանի ազգային գրադարանը համագործակցում է մեր երկրի մարզային, քաղաքային, համայնքային, գիտական և բուհական գրադարանների հետ։ Մենք աջակցում ենք մարզային և համայնքային գրադարանների համալրմանը, նրանց տրամադրում ենք մեթոդական անհրաժեշտ օգնություն։ Գիտական և բուհական գրադարանների հետ ազգային գրադարանի համագործակցությունը տարվում է հայ գրքի և մամուլի թվայնացման և ավտոմատացման բնագավառում։  

Գրանցում Գրանցում ԱՄՐԱԳՐԵԼ ԱՄՐԱԳՐԵԼ Reservatio V2' Reservatio V2'