ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

 

 

2

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը հայ գրականության թարգմանությամբ և հրատարակմամբ հետաքրքրված օտարերկրյա հրատարակչությունների համար: 

«Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը նպատակ ունի հայ արձակի, պոեզիայի, դրամայի, լրագրության և մանկական գրականության լավագույն նմուշները հասանելի դարձնելու ամբողջ աշխարհի ընթերցողներին։ 

  • Դիմումները ներկայացնելու ժամկետը՝ hունվարի 1-ից օգոստոսի 31-ը։  
  • Հայտերի ընտրությունը՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը:  
  • Նախնական պայմանագրի կնքում՝ հաջորդ տարվա մարտ ամիս։  
  • Ամբողջական ֆինանսավորումը կտրվի գրքի հրատարակումից և քսան օրինակ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի հասցեին (Հայաստանի Հանրապետություն, Երևան 0009, Տերյան 72) ուղարկելուց հետո:  
  • Հայտը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետք է ուղարկել literaturearmenian@gmail.com            
    էլ. փոստին՝ նամակի թեման դաշտում նշելով՝   Armenian Literature in Translations (ընթացիկ տարին) :  

 

 


 

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել                     
+37460623513/124 |   literaturearmenian@gmail.com  

2

       

  Պահանջվող փաստաթղթերի ցանկ (անգլերեն).  

  • Դիմումի ձև (ստորագրված և կնքված)     
  • Թարգմանչի ինքնակենսագրությունը կատարած թարգմանությունների ցանկի հետ 
  • Թարգմանության նմուշ (5 էջ)  
  • Ծրագրի մանրամասն բյուջեն (ստորագրած և/կամ կնքած գործադիր տնօրենի կողմից ընկերության պաշտոնական ձևաթղթի վրա): Բյուջեն պետք է համապատասխանի տվյալ երկրի հրատարակչական շուկայում առկա գներին: Ուռճացված բյուջեի դեպքում նախագիծը կմերժվի։   
  • Համաֆինանսավորման դեպքում՝ համապատասխան կազմակերպության կողմից համաֆինանսավորումը հաստատող նամակ (նշելով ծախսերի չափը և կատեգորիան)  
  • Թարգմանչի հետ պայմանագրի պատճենը  
  • Հեղինակային իրավունքի պայմանագրի պատճենը  
  • Հրատարակչի իրավական կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (ոչ պաշտոնական անգլերեն թարգմանությունը ընդունելի է)  
  • Նշված ժամկետում (հրապարակման հաստատումից 18 ամիս հետո) աշխատանքը հրապարակելու պարտավորագիր  
  • Անթոլոգիայի դեպքում՝ հրատարակության մեջ ներառված հեղինակների և վերնագրերի ամբողջական ցանկը   
  • Հրատարակչի գրքերի վերջին կատալոգները (հղում կամ PDF):   

 

 

a-3.jpg

 

 

 

 

2022


 

  • Ալեքսանդր Թոփչյան. «Բանկ Օտոման» (մակեդոներեն)  
  • Սլավի-Ավիկ Հարությունյան. «Խաղաղ օրեր» (կատալաներեն)
  • Մկրտիչ Սարգսյան. «Քաջ Նազար» (սերբերեն)
  • Գրիգոր Շաշիկյան. «Հիսուսի կատուն» (մակեդոներեն)
  • Գրիգոր Շաշիկյան. «Հիսուսի կատուն» (ռումիներեն)
  • Գուրգեն Խանջյան. «Ենոքի աչքը» (ռումիներեն)
  • Հովիկ Աֆյան. «Կարմիր» (ռումիներեն)
  • Գուրգեն Մահարի. «Այրվող այգեստաններ» (ռումիներեն)
  • Նիկոլ Փաշինյան. «Երկրի հակառակ կողմը» (ալբաներեն)
  • Սուսաննա Հարությունյան. «Ագռավները Նոյից առաջ» (արաբերեն)                     
2

 

3


 

2021


  • Սուսաննա Հարությունյան. «Ագռավները Նոյից առաջ» (սերբերեն
  • Հովհաննես Թեքգյոզյան. «Փախչող քաղաքը» (սերբերեն)
  • Սուսաննա Հարությունյան. «Ագռավները Նոյից առաջ» (անգլերեն)
  • «Սասնա ծռեր» էպոս (հունարեն)
  • Սլավի Ավիկ Հարությունյան. «Աստված մոլորվել է մեր մեջ» (իսպաներեն)
  • Սենորիկ Հասրաթյան. «Ներշնչանքի ավազան» (իսպաներեն)
  • Հովհաննես Թումանյան. «Հեքիաթներ» (իսպաներեն)
  • Վահագն Գրիգորյան. «Ժամանակի գետը» (ռումիներեն)
  • Արամ Հայկազ. «Չորս տարի Քուրդիստանի լեռներում» (մակեդոներեն)
  • Նար Դոս. «Մեր թաղը» (վրացերեն)
  • Էդվարդ Միլիտոնյան. «Բանաստեղծություններ» (արաբերեն)
  • Արամ Պաչյան. «Ռոբինզոն» (ալբաներեն)

 

 

2019-2020


  • Հովհաննես Թումանյան. «Հեքիաթներ» (հոլանդերեն)  
  • Րաֆֆի. «Խենթը» (ալբաներեն)
  • Ֆրանց Վերֆել. «Մուսա լեռան քառասուն օրը» (լատվիերեն)
  • Վանո Սիրադեղյան. «Պատմվածքներ» (գերմաներեն)
  • Նիկոլ Փաշինյան. «Երկրի հակառակ կողմը» (մակեդոներեն)
  • Ալեքսանդր Թոփչյան. «Բանկ Օտոման» (լատվիերեն)
  • Ռուբեն Մարուխյան. «Չիկարելիի արկածները» (պարսկերեն)
  • Հովհաննես Թումանյան. «Հեքիաթներ» (լիտվերեն)
  • Կոմիտաս. «Նամակներ» (անգլերեն)
  • Հրանտ Ալեքսանյան. «Հայկական էլեգիաներ. պոեզիա» (խորվաթերեն)
  • Արամ Պաչյան. «Ռոբինզոն» (անգլերեն)
  • Հովհաննես Թումանյան. «Հեքիաթներ» (գերմաներեն)
  • Հեղինակների խումբ. «Պատմվածքների անթոլոգիա» (շվեդերեն)
  • Վարդան Գրիգորյան. «Հավերժական վերադարձ» (ուկրաիներեն)
  • Սարգիս Հարությունյան. «Հայի հին վիպաշխարհ» (պարսկերեն)
git.jpg

 

3


 

2018


  • Րաֆֆի. «Խենթը» (շվեդերեն)  
  • Կարինե Խոդիկյան. «Դուռը բաց էր» (անգլերեն)
  • Սուսաննա Հարությունյան. «Ագռավները Նոյից առաջ» (անգլերեն)
  • Գրիգ. «Հիսուսի կատուն» (անգլերեն)
  • Գուրգեն Խանջյան. «Ենոքի աչքը» (մակեդոներեն)
  • Գուրգեն Խանջյան. «Ենոքի աչքը» (ալբաներեն)
  • Հրաչյա Սարիբեկյան. «Երկվորյակների արևը» (մակեդոներեն)