ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

 

ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

 

2

 

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԻՉՅԱՆ                   
 

Պատմաբան, հայագետ, հայ մամուլի ուսումնասիրող


Հայաստանի ազգային գրադարանի աջակից և բարեկամ։ 2022 թ. գրադարանին նվիրել է 81 անուն 137 միավոր գրականություն, այդ թվում՝ գիրք, պարբերական, ազդագիր, հրավիրատոմս և այլն։ Տարիների ընթացքում Գևորգ Յազիչյանը գրադարանը համալրել է ավելի քան 2500 միավոր գրականությամբ։                     
 

 

2

 

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ

                 
Հայ քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ


Հայ քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ, 1967 թ․-ից Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև՝ ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, ԽՍՀՄ-ում ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության շարժման հիմնադիր, գրող, երգահան։ Պարոն Հայրիկյանը տարիներ շարունակ հարստացրել է գրադարանի հավաքածուն, նվիրել գրքեր և հատկապես ԱՄԿ-ի և ԱԻՄ-ի կողմից հրատարակված ինքնահրատ և պաշտոնական հրատարակություններ, այդ թվում «Անկախություն», «Հայրենիք» և այլ պարբերականներ։                    
 

 

2

 

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

                 
Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ


Զբաղվում է հայ մշակույթի միջազգային առնչությունների և համաշխարհային քաղաքակրթության մեջ հայազգի գործիչների ներդրած նպաստի վերհանմամբ և ուսումնասիրությամբ (հատկապես կինոարվեստի բնագավառում): Ազգային գրադարանի հավաքածուն հարստացնում է հայերի և Հայաստանի մասին միջազգային հրատարակություններով։                   
 

2

 

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ

                 
Հայ գրող, գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ


Կազմել և հրատարակել է Է. Մեժելայտիսի, Վ. Օսկոցելու, Շ. Ազնավուրի, Զահրատի, Զ. Խրախունու, Ս. Կապուտիկյանի գրքերը, կազմել է լիտվական պոեզիայի անթոլոգիան: Հայերեն է թարգմանել կարելա‎ֆիննական Կալեվալա (2005) և լատվիական «Լաչպլեսիս» ժողովրդական էպոսները (2012)։