Հեռախոսահամար
Գրադարան մուտք գործելու և ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ընթերցողական քարտ։
Ընթերցողական քարտ ստանալու համար կարող եք լրացնել առցանց հայտը կամ մոտենալ ընթերցողների գրանցման և բաժնույթների ենթաբաժին (Վարչական մասնաշենք, 1-ին հարկ)։
Գրադարանային փաստաթղթերի հիմնական մասը սպասարկվում է գրադարանում։ Ամբողջ գրականությունը (բացառությամբ հատուկ պահպանվող հավաքածուի) անվճար հասանելի է ընթերցողին գրադարանի 10 ընթերցասրահներում։
Գրադարանի տարածքից դուրս գրականությունը սպասարկվում է միայն բաժնույթի ծառայությամբ ։
Ընթերցասրահում սնվելը և տարատեսակ հեղուկներ օգտագործելն արգելվում է։
Թույլատրելի է միայն ջուր։
Գրականության մեծ մասը պահվում է գրապահոցներում, ուստի դրանք տեսնելու համար անհրաժեշտ է նախապես պատվիրել։
Յուրաքանչյուր միավորի մասին տեղեկությունները հասանելի են առցանց գրացուցակում և տպագիր քարտարաններում։
Առանց նախապես պատվիրելու հնարավոր է օգտվել միայն ընթերցասրահների առձեռն հավաքածուներից։
Ժամանակ խնայելու համար կարող եք կատարել առցանց պատվեր օրվա ցանկացած պահի, հաշվի առնելով, որ պատվիրված գրականությունը սպասարկվում է 15 րոպեից մինչև 1 ժամում, եթե պատվերը կատարվել է երկուշաբթիից ուրբաթ ժամը 09։00-16։30-ը։
16։30-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին կատարված պատվերները սպասարկում են հաջորդ աշխատանքային օրն առավոտյան։