ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

 

ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ

 

ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ 
ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ


2022թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ում անցկացվեց «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գրադարանային գիտաժողովը, որը նվիրված էր հայ գրատպության 510-ամյակին, և դարձավ միջազգային գրադարանային փորձի փոխանակման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև ընդունված միջազգային ստանդարտների, կառավարման համակարգերի և գրադարանային արդի հարցերի քննարկման հարթակ։

Գիտաժողովի մասնակիցները անդրադարձան գրադարանների ավտոմատացման և կառավարման համակարգերի, թվայնացման, նորարար տեխնոլոգիաների, միջազգային չափորոշիչների ներդրման և միջազգային առաջավոր փորձի փոխանակման հարցերին։ 

Գիտաժողովի նպատակն էր հայ գրատպության 510-ամյակի հանրահռչակումը, Հայաստանի ազգային գրադարանի միջազգային կապերի ընդլայնումը, միջազգային գրադարանային-տեղեկատվական փորձի ներդրումը և ԱՊՀ երկրների գրադարանների միջև փոխադարձ կապերի ամրապնդումը։

Գիտաժողովի նյութերի ժողովածուն հասանելի է այստեղ։

2

 

3

 

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ԴԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ.

 ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՅՐԵՆԻՔ, ԵԿԵՂԵՑԻ

 


2019 թ. նոյեմբերի 28-29-ին Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում․ ընտանիք, հայրենիք, եկեղեցի» խորագրով համահայկական գիտաժողով: Այն նվիրված էր հայերեն տպագիր մամուլի սկզբնավորման 225-ամյակին։ Առաջին պարբերական ԱԶԴԱՐԱՐ-ը լույս է տեսել Մադրասում 1794-1796 թթ. 18 համարով /տետրակ/։ Գիտաժողովին մասնակցեցին և ելույթներ ունեցան 42 զեկուցաբերներ Հայաստանի Հանրապետությունից, Սփյուռքից և Արցախի Հանրապետությունից։ Հոդվածները ամփոփվել են գիտաժողովի նյութերի ժողովածուում։

 

 

 

ԱՆՑՅԱԼԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ


 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ | Հոկտեմբերի 17-19, 2016թ.

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ | Հոկտեմբերի 6-7, 2014թ. 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ | Հոկտեմբերի 5-7, 2012թ.

2