Հեռախոսահամար

 

ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ

 

ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՅԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ


2022-ի սեպտեմբեր 29-էն հոկտեմբեր 1, «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առեւտրային կեդրոնէն ներս տեղի ունեցաւ «Ժառանգութեան պահպանութիւն՝ յանուն կայուն ապագայի» միջազգային գրադարանային գիտաժողովը, որ նուիրուած էր հայ գրատպութեան 510-ամեակին, եւ դարձաւ միջազգային գրադարանային փորձի փոխանակման, նորարարութիւններու ներկայացման, ինչպէս նաեւ ընդունուած միջազգային չափանիշերու, կառավարման համակարգերու եւ գրադարանային արդի հարցերու քննարկման հարթակ մը։

Շուրջ երեք տասնեակ հայկական գրադարան եւ կազմակերպութիւն, տասնեակ ազգային եւ համալսարանական գրադարաններ, աշխարհի տարբեր երկրներէ, մասնակցեցան գիտաժողովին։ 

Գիտաժողովին նպատակն էր հայ գրատպութեան 510-ամեակին հանրահռչակումը, Հայաստանի ազգային գրադարանի միջազգային կապերուն ընդլայնումը, միջազգային գրադարանային-տեղեկատուական փորձի ներդրումը եւ Անկախ պետութեանց համագործակցութեան երկրներու գրադարաններուն միջեւ փոխադարձ կապերու ամրապնդումը։

2

 

3

 

ՀԱՅ ՄԱՄՈՒԼ ԴԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ.

 ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՅՐԵՆԻՔ, ԵԿԵՂԵՑԻ

 


2019 թ. նոյեմբերի 28-29-ին Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում․ ընտանիք, հայրենիք, եկեղեցի» խորագրով համահայկական գիտաժողով: Այն նվիրված էր հայերեն տպագիր մամուլի սկզբնավորման 225-ամյակին։ Առաջին պարբերական ԱԶԴԱՐԱՐ-ը լույս է տեսել Մադրասում 1794-1796 թթ. 18 համարով /տետրակ/։ Գիտաժողովին մասնակցեցին և ելույթներ ունեցան 42 զեկուցաբերներ Հայաստանի Հանրապետությունից, Սփյուռքից և Արցախի Հանրապետությունից։ Հոդվածները ամփոփվել են գիտաժողովի նյութերի ժողովածուում։

 

 

 

ԱՆՑՅԱԼԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ


 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ | Հոկտեմբերի 17-19, 2016թ.

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ | Հոկտեմբերի 6-7, 2014թ. 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ | Հոկտեմբերի 5-7, 2012թ.

2
Գրանցում Գրանցում Ամրագրել Ամրագրել Reservation V2 Reservation V2