ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

 

ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ

 

3

 

ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ`  
ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Հարգելի՛ գործընկերներ, 

Հայաստանի ազգային գրադարանը հրավիրում է Ձեզ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակին։ Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար եւ երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային, թանգարանային, արխիվային, հրատարակչական եւ հարակից ոլորտների միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաեւ ընդունված միջազգային ձեւաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։ Գիտաժողովի մասին մանրամասն տեղեկատվությունը` այստեղ :

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել  մասնակցության  հայտը    եւ ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչեւ 2024թ.-ի ապրիլի 15-ը:

 

ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝     
ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ


2022թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ում անցկացվեց «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գրադարանային գիտաժողովը, որը նվիրված էր հայ գրատպության 510-ամյակին, և դարձավ միջազգային գրադարանային փորձի փոխանակման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև ընդունված միջազգային ստանդարտների, կառավարման համակարգերի և գրադարանային արդի հարցերի քննարկման հարթակ։

Գիտաժողովի մասնակիցները անդրադարձան գրադարանների ավտոմատացման և կառավարման համակարգերի, թվայնացման, նորարար տեխնոլոգիաների, միջազգային չափորոշիչների ներդրման և միջազգային առաջավոր փորձի փոխանակման հարցերին։ 

Գիտաժողովի նպատակն էր հայ գրատպության 510-ամյակի հանրահռչակումը, Հայաստանի ազգային գրադարանի միջազգային կապերի ընդլայնումը, միջազգային գրադարանային-տեղեկատվական փորձի ներդրումը և ԱՊՀ երկրների գրադարանների միջև փոխադարձ կապերի ամրապնդումը։

Գիտաժողովի նյութերի ժողովածուն հասանելի է այստեղ , հոդվածները՝  այստեղ ։

2

 

3

 

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ԴԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ.

 ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՅՐԵՆԻՔ, ԵԿԵՂԵՑԻ

 


2019 թ. նոյեմբերի 28-29-ին Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում․ ընտանիք, հայրենիք, եկեղեցի» խորագրով համահայկական գիտաժողով: Այն նվիրված էր հայերեն տպագիր մամուլի սկզբնավորման 225-ամյակին։ Առաջին պարբերական ԱԶԴԱՐԱՐ-ը լույս է տեսել Մադրասում 1794-1796 թթ. 18 համարով /տետրակ/։ Գիտաժողովին մասնակցեցին և ելույթներ ունեցան 42 զեկուցաբերներ Հայաստանի Հանրապետությունից, Սփյուռքից և Արցախի Հանրապետությունից։ Հոդվածները ամփոփվել են գիտաժողովի նյութերի ժողովածուում։

Գիտաժողովի նյութերի ժողովածուն հասանելի է  այստեղ։

 

 

 

ԱՆՑՅԱԼԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ


 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ | Հոկտեմբերի 17-19, 2016թ.

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ | Հոկտեմբերի 6-7, 2014թ. 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ | Հոկտեմբերի 5-7, 2012թ.

2