Հեռախոսահամար
դկտ 15, 2025 Նորություններ

Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով Հայաստանի ազգային գրադարանում էր։ Պատվիրակության կազմում էին նաև փոխդեսպան Յակուբ Լևանդովսկին, դեսպանի օգնական Սիրանուշ Հակոբյանը և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության և արտադրության վարչության պետ Էլիշկա Չեշլարովան։ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ պատվիրակությունը շրջեց գրադարանի թամանյանական մասնաշենքում, ծանոթացավ գրադարանի բազմակողմանի գործունեությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-չեխական համագործակցության, մշակութային և գիտական կապերի ամրապնդման հեռանկարային մի շարք ծրագրեր։ Քննարկումների առանցքում էր նաև մշակութային ժառանգության հանրահռչակումը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մասնագիտական համագործակցության զարգացմանը և համատեղ թարգմանական գրականության հրատարակման հնարավորություններին։
Արժևորելով երկու երկրների Ազգային գրադարանների միջև արդյունավետ գործընկերությունը՝ կողմերը կարևորեցին երկխոսությունը և վերահաստատեցին պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը գրադարանային ոլորտին վերաբերող մի շարք արդիական ուղղություններով։
