Հեռախոսահամար
դկտ 15, 2025 Նորություններ

Հայաստանի ազգային գրադարանի մասնակցությունը ԱՊՀ անդամ երկրների մանկապատանեկան գրքի երրորդ միջազգային ֆորումին ԱՊՀ անդամ երկրների երրորդ միջազգային մանկական և երիտասարդական գրքի ֆորումը միավորել էր ԱՊՀ երկրների գրադարանային, հրատարակչական և կրթական ոլորտների մասնագետներին։ Ֆորումը կենտրոնացած էր մեկ առանցքային գաղափարի շուրջ՝ բանահյուսությունը որպես ռազմավարական հիմք երեխաների դաստիարակության, ընթերցանության խթանման և մշակութային ինքնության ձևավորման գործում։
Հայաստանի ազգային գրադարանից ֆորումին մասնակցել և «Հայ բանահյուսությունը կրթական ծրագրերում. ժառանգության պահպանման և փոխանցման նոր ձևեր» թեմայով զեկույցով է հանդես եկել ՀԱԳ արտաքին կապերի բաժնի վարիչ Աստղիկ Խաչատրյանը։ Զեկույցում ներկայացվել է հայկական ժողովրդական ժառանգության պահպանմանն ու կրթական միջավայրում կիրառմանն ուղղված լավագույն փորձը։
Ֆորումի ընթացքում տարբեր երկրների գրադարաններ, հրատարակչություններ, թատերական ու մշակութային հաստատություններ ներկայացրեցին ֆոլկլորի ժամանակակից կիրառման արդյունավետ մեթոդներ՝ բարձրաձայն ընթերցումից և պատկերազարդումից մինչև նոր տեխնոլոգիաների ու մեդիայի ներգրավում։
