Հեռախոսահամար
դկտ 12, 2025 Նորություններ

2025 թ-ին նշվում է հայ գրող, գրականագետ, թարգմանիչ, հասարակական գործիչ և Հայաստանի ազգային գրադարանի բարեկամ և աջակից Ֆելիքս Բախչինյանի ծննդյան 75-ամյակը։
Ֆելիքս Բախչինյանը ավելի քան երկու հարյուր գրքի հեղինակ և կազմող է։ Նա գրել է պատմվածքներ, վիպակներ, գրականագիտական հոդվածներ և մենագրություններ, պետական և հասարակական գործիչներին նվիրված կենսապատումներ։ Բազմաթիվ գրքեր և գեղարվեստական ստեղծագործություններ է թարգմանել լիտվերենից, ուկրաիներենից, ռուսերենից և վրացերենից։ Նրա կողմից 1994 թվականին հիմնադրված Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամը ակտիվ գործունեություն է ծավալել մեր երկրում՝ հանրահռչակելով նորվեգացի մեծ մարդասերի, բևեռախույզի, գիտնականի և դիվանագետի, հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանի գործունեության հանրահռչակմանը։
Ներկա #առցանց_ցուցադրությանը ներկայացված են Ֆելիքս Բախչինյանի հեղինակությամբ կամ մասնակցությամբ տպագրված գրքերը։ Դրանց առկայությունը Հայաստանի գրադարաններում կարող եք պարզել այստեղից...
