Հեռախոսահամար
ապր 14, 2025 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ
Ազգային գրադարանային շաբաթն այս տարի մեկնարկեց «Մեդիագրագիտություն/ անվտանգ համացանց» թեմայով դասընթացով։ Դասընթացին մասնակցում էին ինչպես ՀԱԳ, այնպես էլ Երևանի համայնքային գրադարանների աշխատակիցներ։ Սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու թվային դարաշրջանում տեղեկատվության վերլուծման, ստուգման և գնահատման կարևոր սկզբունքներին։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին`
• Անվտանգ համացանց
• Ինչո՞ւ է տեղեկությունների ստուգումը կարևոր
• Տեղեկությունների ստուգման սկզբունքները • Բաց տվյալների հետ աշխատանք
• Լուսանկարների և տեսանյութերի ստուգում
«Մեդիան ամենուր է․ մեդիա են պատին փակցված հայտարարությունները, տանը միացված հեռուստացույցը, մուլտֆիլմն ու սերիալը, բացօթյա վահանակների գունեղ գովազդը, ականջակալներում հնչող փոդքասթը, դպրոցի դասագիրքը, հեռախոսի հավելվածները, սոցցանցերում տարածվող նկարները, տեսանյութերը, գրառումները, դրանց հավանումներն ու մեկնաբանությունները․․․ Գրպանում թվային գործիքներ, լսարան և ասելիք ունեցող մարդիկ նույնպես մեդիա են»,- մեջբերեց սեմինարավար, ՀԱԳ Հանրահռչակման բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը։
Դասընթացի մասնակիցները ծանոթացան նաև մի շարք առցանց գործիքների, որոնք հնարավորություն կտան ստուգելու տեղեկատվության, լուսանկարների և տեսանյութերի իսկությունը։ Ժամանակակից տեղեկատվական դարում, երբ սոցիալական հարթակները դարձել են տեղեկատվություն ստանալու հիմնական միջոցներ, առավել քան երբևէ կարևոր է զարգացնել քննադատական մտածողություն, կարողանալ տարբերակել փաստը կարծիքից, և դիմակայել մանիպուլյացիոն բովանդակությանը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին նաև՝
• Սոցցանցերի դերը տեղեկատվության տարածման և ձևավորման մեջ,
• Արժանահավատության գնահատման մեթոդները,
• Կեղծ լուրերի ու մանիպուլյատիվ կոնտենտի տարածման մեխանիզմները,
• Անհատի մեդիագրագիտության զարգացումը որպես սոցիալական պատասխանատվություն։
Դասընթացին մասնակցում էին, ինչպես Ազգային գրադարանի, այնպես էլ Երևանի համայնքային գրադարանների աշխատակիցներ։ Ներկա էին ԽՆկո Ապոր անվան Ազգային մանկական գրադարանի, Ավ.Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի մասնաճյուղերից, Շենգավիթ վարչական շրջանի թիվ 32 և թիվ 18 գրադարանների աշխատակիցներ, Քանաքեռ-Զեյթուն գրադարանային միավորման աշխատակիցներ և այլն։
Ազգային գրադարանը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության և քննարկումների համար։ Մեր կրթական ծրագրերը շարունակական են՝ ուղղված գրադարանային հանրության մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը։