ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ուիլամ Սարոյանը Ազգայինում \գրականության ցուցադրություն

օգս 28, 2025 Նորություններ

IMG-0387-1-1

 

Հայաստանում Սարոյանական օրերի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպում է «Ուիլամ Սարոյանը Ազգայինում» խորագրով միջոցառում։ Այն միտված է բացահայտելու Ուիլյամ Սարոյանի ստեղծագործության՝ աշխարհի տարբեր տպագրավայրերում հայերեն թարգմանությունների համապատկերը, բացահայտելու Սարոյան-արձակագրին, մտավորականին, քաղաքացուն, հասարակական գործչին։ Սեպտեմբերի 8-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանում կբացվի «Սարոյանի մշակութային ազդեցությունը և հայերեն հրատարակությունները» խորագրով գրականության ցուցադրություն։

Ցուցադրության խորագրերն են՝ Ուիլյամ Սարոյանի՝ հայկական սփյուռքի կենտրոններում և Հայաստանում լույս տեսած թարգմանական հրատարակություններ Ատենախոսություններ՝ պաշտպանված հայկական համալսարաններում և ԳՀԻ-ներում՝ նվիրված Ուիլյամ Սարոյանի գրականությանը, ինքնությանն ու ոճին Հայաստան չորս այցելությունների մասին հրապարակումները և իր ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները հայկական պարբերականներում Ուիլյամ Սարոյանի հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 1991-2025թթ. «Անտարես» հրատարակչություն, բնագրի լեզվից թարգմանություններ երեք տարբեր մատենաշարերով։ (Նոր հրատարակությունները կներկայացնեն Զավեն Բոյաջյան և Արքմենիկ Նիկողոսյանը)

Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև «Ուիլյամ Սարոյան» թվային հավաքածուի շնորհանդես (Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ https://armunicat.nla.am/) Կներկայացվի նաև «ARLOOPA» հավելվածով «Սարոյանը» ինտերակտիվ АR փոձառությունը. կտեսնենք Սարոյանին, կլսենք նրա ձայնը։ Հայաստանի ազգային գրադարան Տերյան 72, Մեծ դահլիճ Մուտքը՝ ազատ Հեռ.՝ 033 62 35 13