ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Արժեքավոր գրքեր է նվիրել Ազգային գրադարանին՝ Լիբանանի «ԳՈՀԱՐ» երաժշտական գրադարանի տնօրեն Կարօ Տէրունեանը

սպտ 11, 2025 Նորություններ

IMG-0387-1-1

 

Օրերս Լիբանանի ԳՈՀԱՐ երաժշտական մասնագիտական գրադարանի տնօրեն, Ազգային գրադարանի բարեկամ և նվիրատու Կարօ Տէրունեանը կրկին արժեքավոր գրքեր նվիրեց Ազգային գրադարանին։ Նվիրաբերված հավաքածուն ներառում է նաև հնատիպ երկրորդ շրջանի արժեքավոր հրատարակություններ՝ Պոլսի, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների, ինչպես նաև Փարիզի տպագրություններ։ ☑ Սա պարոն Տէրունեանի արդեն հինգերորդ այցն է գրադարան։ Ամեն անգամ Հայաստան այցելելիս նա անպայման գրքեր է նվիրում Ազգայինին։ Մինչ օրս Կարօ Տէրունեանի նվիրատվությունների շնորհիվ ՀԱԳ հավաքածուն համալրվել է արդեն 106 բացառիկ և արժեքավոր գրքերով։ Ուրախությամբ պետք է ընդգծենք, որ Տէրունեանը պարբերաբար ուղարկում է թվայնացված մամուլի տասնյակ օրինակներ՝ նպաստելով Ազգային գրադարանի թվային հավաքածուների հարստացմանը։Շնորհակալ ենք Կարօ Տէրունեանին արժեքավոր նվիրատվության և Ազգային գրադարանի հետադարձ համալրմանը մշտապես աջակցելու համար։

Նվիրաբերված գրքերը հիմնականում թվայնացված են և հասանելի են ՀԱԳ «Հայ գիրք» էլեկտրոնային շտեմարանում։ ☑Գրպանի բառգրքոյկ ֆռանսերէնէ ի հայ / Պօզաճեան, Բ.Մ. ; Տպ. (Ա.Մ.) Գրշրց Ընկ. Կ. Պօլիս: 1888։ https://is.gd/7BYFxo Աբեղաձագ / Տէր-Մինասեան, Վահան; տպագր. եւ վիմագր. Գ. Պաղտատլեան, Կոստանդնուպոլիս, 1894։ https://is.gd/pnmEdv Միրզայեան Մանուկ պէյին վարուց պատմութիւնը / Յովնանեան, Ղեւոնդ ; Վիէննա, Պաշտպան Ս. Աստուածածնի վանք, 1852։ https://is.gd/BiZguj

Մայիսի տասնուվեցը / Հիրշֆէլտ, Հ.; Բիլէզիկճեան, Բառնաբաս; Վիեննա, Մխիթարեան տպարան, 1892։ https://is.gd/OWKVqM Grammaire arménienne / M. Lauer ; trad. et augm. par A. Carrière ; Paris, Maisonneuve, 1883։ https://is.gd/plcE3L Լուդովիկոս ԺԶ: Աղէտք թագաւորական ընտանեաց / Հ. Գրիգոր Վ. Ճէլալ ; Վենետիկ, Ս. Ղազար, 1861։ https://is.gd/pvDYy3 #համալրում #արժեքավոր_նվիրատվություն