Հեռախոսահամար
ապր 14, 2025 Միջոցառումներ Հանրային դասախօսութիւններ
Ապրիլի 14-ին Ազգային գրադարանում տեղի ունեցավ մեդիագրագիտությանը նվիրված սեմինար, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու թվային դարաշրջանում տեղեկատվության վերլուծման, ստուգման և գնահատման կարևոր սկզբունքներին։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին` • Անվտանգ համացանց • Ինչո՞ւ է տեղեկությունների ստուգումը կարևոր • Տեղեկությունների ստուգման սկզբունքները • Բաց տվյալների հետ աշխատանք • Լուսանկարների և տեսանյութերի ստուգում
-Մեդիան ամենուր է․ մեդիա են պատին փակցված հայտարարությունները, տանը միացված հեռուստացույցը, մուլտֆիլմն ու սերիալը, բացօթյա վահանակների գունեղ գովազդը, ականջակալներում հնչող փոդքասթը, դպրոցի դասագիրքը, հեռախոսի հավելվածները, սոցցանցերում տարածվող նկարները, տեսանյութերը, գրառումները, դրանց հավանումներն ու մեկնաբանությունները․․․ Գրպանում թվային գործիքներ, լսարան և ասելիք ունեցող մարդիկ նույնպես մեդիա են։- Նշեց սեմինարավար, Հանրահռչակման բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը։
Ժամանակակից տեղեկատվական դարում, երբ սոցիալական հարթակները դարձել են տեղեկատվություն ստանալու հիմնական միջոցներից մեկը, առավել քան երբևէ կարևոր է զարգացնել քննադատական մտածողություն, կարողանալ տարբերակել փաստը կարծիքից, և դիմակայել մանիպուլյացիոն բովանդակությանը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին նաև • Սոցցանցերի դերը տեղեկատվության տարածման և ձևավորման մեջ, • Արժանահավատության գնահատման մեթոդները, • Կեղծ լուրերի ու մանիպուլյատիվ կոնտենտի տարածման մեխանիզմները, • Անհատի մեդիագրագիտության զարգացումը որպես սոցիալական պատասխանատվություն։
Դասընթացին մասնակցում էին, ինչպես Ազգային գրադարանի, այնպես էլ Երևանի համայնքային գրադարանների աշխատակիցներ։ Ներկա էին ԽՆկո Ապոր անվան Ազգային մանկական գրադարանի, Ավ.Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի, Շենգավիթ վարչական շր)անի թիվ 32 և թիվ 18 գրադարանների աշխատակիցներ, Քանաքեռ-Զեյթուն գրադարանային միավորման աշխատակիցներ և այլն։
Ազգային գրադարանը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության և քննարկումների համար։ Մեր կրթական ծրագրերը շարունակական են՝ ուղղված գրադարանային հանրության մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը։