ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան -Հայագիտական միջազգային կոնգրես

հլս 16, 2025 Նորություններ

IMG-0387-1-1

 

Հուլիսի 9-12-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան - Matenadaran-ում անցկացվեց Հայագիտական միջազգային կոնգրեսը, որը կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։

Կոնգրեսը համախմբել էր տասնյակ առաջատար գիտնականների՝ աշխարհի տարբեր հեղինակավոր բուհերից, հետազոտական կենտրոններից, ինչպես նաև հոգևոր-ձեռագրական կառույցների ներկայացուցիչների։ Կոնգրեսի հիմնական նպատակն էր խթանել հայագիտության արդի ուղղությունների զարգացումը, գիտական համագործակցությունները և նորարարական մոտեցումների կիրառումը գիտության ոլորտում։ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը կոնգրեսում հանդես եկավ «Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուների դերը հայագիտական հետազոտությունների զարգացման գործում» թեմայով զեկույցով։

Ներկայացվեց Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ և եզակի ֆոնդերի, պարբերականների ու այլ արժեքավոր նյութերի ընդգրկուն հավաքածուները, որոնք կարևոր սկզբնաղբյուր են հանդիսանում գիտական տարբեր ուղղությունների՝ լեզվաբանության, պատմագիտության, գրականագիտության և մշակութաբանության բնագավառներում հայագիտական ուսումնասիրությունների համար։