ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Փարիզի Նուպարեան գրադարանի տնօրեն, պատմաբան Բորիս Աճեմյան

հլս 15, 2025 Նորություններ Նվիրատվություններ

IMG-0387-1-1

 

Ազգային գրադարանը հերթական անգամ համալրվեց #հայագիտական արժեքավոր հրատարակությամբ: Բորիս Աճեմյանի վերջին բացառիկ աշխատությունը՝ «Գրադարանը և վերապրածը» (La Bibliothèque et le survivant) արդեն Ազգայինի հայագիտական ֆոնդում է։ Փարիզի Նուպարեան գրադարանի տնօրեն, պատմաբան Բորիս Աճեմյանը, ով տարիներ շարունակ ուսումնասիրում է հայկական սփյուռքի պատմությունը և մշակութային ժառանգությունը, որպես հարգանքի և գիտակրթական համագործակցության խորհրդանիշ, արդեն երկրորդ անգամ գրադարանին է նվիրում հայագիտական արժեքավոր աշխատություններ։

«La Bibliothèque et le survivant» հրատարակվել է «Éditions Anamosa» հրատարակչության կողմից՝ 2025 թվականին։ Ներդիր նկարները հիմնականում վերցված են Փարիզի Նուպարեան գրադարանի ֆոնդից ▪Լուսանկարիչներ՝ Abel Minassian, Harouti Bezdjian, Martin Argyroglo ▪Ձևավորումը՝ Helmo ▪Նկարազարդումը՝ Magali Cazalis ▪Քարտեզներ և ինֆոգրաֆիկա՝ Aurélia Boissière ▪Խմբագիր՝ Marie-Pierre Lajoie Աշխատությունն առանձնանում է իր յուրահատուկ կառուցվածքով՝ համադրելով երկու ճակատագրի պատմություն՝ ▪ Արամ Անտոնյան՝ Հայոց ցեղասպանությունից փրկված վկա, պատմության արձանագրող և հիշողության կրող ▪ Նուպարեան գրադարան՝ Փարիզում գործող մշակութային հաստատություն, որը դարձել է հայկական պատմական հիշողության պահապան։ Գրքում ներկայացվում է, թե ինչպես Արամ Անտոնեանը, վտանգի պայմաններում, անձամբ փրկել է արժեքավոր փաստաթղթերն ու գրքերը՝ ապահովելով դրանց շարունակական գոյությունը։ Գրքի առանցքային թեմաներն են՝ Հայոց ցեղասպանության վավերագրումը, մշակութային հիշողությունը և վերջապես՝ գրադարանների պատմական և խորհրդանշական դերակատարությունը այս գործում։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Բորիս Աճեմյանը Ազգային գրադարանին էր նվիրել նաև իր մեկ այլ կարևոր աշխատությունը՝ “The Brass Band of the King: Armenians in Ethiopia” գիրքը, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված այն քառասուն որբերի և նրանց խմբավար Գէորգ Նալպանտեանի մասին, որոնց 1924 թվականին Եթովպիայի կայսր Հայլէ Սելասիէն Երուսաղեմից հրավիրեց՝ շեփորախումբ կազմելու նպատակով։ Նալպանտեանը հետագայում դարձավ նաև Եթովպիայի պետական քայլերգի հեղինակն ու հայկական համայնքի մշակութային առանցքային դեմքերից մեկը։ ☑Այս նվիրատվությունները Հայաստանի և սփյուռքի գիտամշակութային հաստատությունների միջև գործընկերային համագործակցության կարևոր վկայություններ են։ #ԱզգայինԳրադարան #ՆուպարեանԳրադարան #ԲորիսԱճեմեան #ԱրամԱնտոնյան #ԳէորգՆալպանտեան #Եթովպիահայեր #գրադարանայիննվիրատվություն #ՀայոցՑեղասպանություն #մշակութայինժառանգություն #Anamosa