ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Հայ-եվրոպական գրական-թարգմանական կապեր» խորագրով հանրային բանախոսություն

սպտ 18, 2024 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

 
 sep202argmn.

«Աշխարհի աչքին հայերը ժողովուրդների Դոն Կիխոտն են. դարերի ընթացքում պետականություն չունեցող, կարիքավոր ու թշվառական կյանք քաշող ժողովուրդը Գյոթե ու Շեքսպիր է թարգմանել....»։ Եվրոպական գրականության և դրա հայերեն թարգմանությունների բացառիկ դերի ու թարգմանական նրբությունների մասին էր Ազգային գրադարանի կազմակերպած հերթական հանրային բանախոսության հեղինակի՝ արվեստաբան, գրականագետ Եվրանդ Տեր-Խաչատրյանի զրույցը գրադարանի թամանյանական փոքր դահլիճում։

targmn.kaper2024.20

Հոմերոսի «Իլիական», «Ոդիսական», Դանտեի «Աստվածային կատակերգություն» և այլ գործերի, Շեքսպիրի, Բոկաչչոյի, Պետրարկայի, Գյոթեի, Գոլսուորսիի, շատ ու շատ այլ գրողների գործերի վերլուծությամբ բանախոսը հանգամանալից ու մանրամասնորեն խոսեց հայ-եվրոպական թարգմանական առնչությունների, հայ թարգմանական գրականության գլուխգործոցների մասին՝ համակ ուշադրությամբ ունկնդրող լսարանի առջև կրկին բացելով գրականության թովիչ աշխարհի դռները։

Բանախոսությունը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում էր, որին զուգահեռ Ազգային գրադարանի թամանյանական մեծ ցուցասրահում մինչև սեպտեմբերի վերջ կգործի «Հայ-եվրոպական գրական-թարգմանական կապեր» խորագրով ցուցադրությունը։