Հեռախոսահամար
մրտ 03, 2026 Նորություններ Նվիրատվություններ

Հայաստանի ազգային գրադարանի մամուլի հավաքածուն շարունակում է համալրվել նաև արտերկրում հրատարակվող հայ պարբերականներով։ Բեյրութում տպագրվող «Ազդակ», «Զարթօնք», «Արարատ», օրաթերթեը, նրանց բացառիկները, ինչպես նաև մի շարք այլ հանդեսներ, թերթեր և պարբերականներ գրադարանին է նվիրել Հայաստանի ազգային գրադարանի աջակից և բարեկամ, պատմաբան, հայագետ, մատենագետ, հայ մամուլի ուսումնասիրող Գէորգ Եազըճեանը: Նշենք, որ տարիների ընթացքում նրա նվիրատվությունների շնորհիվ գրադարանի հավաքածուն համալրվել է ավելի քան 2500 միավոր գրականությամբ։
Վերջին համալրման ընթացքում Գէորգ Եազըճեանը գրադարանին է փոխանցել նաև իր անձնական հավաքածուներից բացառիկ՝ մինչ այս գրադարանում բացակայող օրինակներ՝ «Հյուսիսափայլ», «Դրօշակ», «Յառաջ», «Շիրակ», «Նոր օր», «Արաքս», «Շողակաթ», «Հայ թերթ», «Ձայն բազմաց», Zavarian, «Ռազմիկ», «Ճրագ», «Նաիրի», «Վահագնի կանչ», մանկապատանեկան ամսագրեր և այլ հրատարակություններ՝ զգալիորեն նպաստելով հայ մամուլի ուսումնասիրությանն ու պահպանությանը։
Հայաստանի ազգային գրադարանը բարձր է գնահատում և խորին շնորհակալություն է հայտնում Գէորգ Եազըճեանին՝ հայ մամուլի պահպանման և ազգային գրապահոցի հարստացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Начните продвигать эту публикацию, чтобы увеличить охват для профиля Հայաստանի ազգային գրադարան.
