round button
Հարց գրադարանավարին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Shopping Cart

Հանրային դասախոսություն | Տաթևիկ Թամազյան «Ինչպես օգտվել ՀԱԳ շտեմարաններից»

ապր 14, 2025 Նորություններ Հանրային դասախոսություններ

IMG-0387-1-1

 

Ազգային գրադարանային շաբաթի ծրագրի շրջանակում ՀԱԳ Սպասարկման բաժնի վարիչ Տաթև Թամազյանը ինչպես ՀԱԳ, այնպես էլ Երևանի քաղաքային գրադարանների աշխատակիցների համար անցկացրեց սեմինար՝ «Ինչպես օգտվել ՀԱԳ էլ. շտեմարաններից» թեմայով։ Դասընթացին մասնակցում էին, ինչպես Ազգային գրադարանի, այնպես էլ Երևանի համայնքային գրադարանների աշխատակիցներ։ Ներկա էին ԽՆկո Ապոր անվան Ազգային մանկական գրադարանի, Ավ.Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի, Շենգավիթ վարչական շր)անի թիվ 32 և թիվ 18 գրադարանների աշխատակիցներ, Քանաքեռ-Զեյթուն գրադարանային միավորման աշխատակիցներ և այլն։ Հայաստանի ազգային գրադարանը որպես հայկական տպագիր արտադրանքի աշխարհում խոշորագույն պահոց, գիտակրթական, մշակութային և տեղեկատվական հաստատություն, իրականացնում է հայ տպագիր մշակութային ժառանգության հավաքագրման, մշակման, պահպանման և տարածման գործառույթներ։ Այս գործառույթների հետ սերտորեն կապված է տպագիր արտադրանքի թվայնացումը և թվային շտեմարանների ստեղծումը։

Թվային շտեմարանների առաջնային նպատակներից է ապահովել ազգային տպագիր ժառանգության հասանելությունը բոլորի համար։ Այդ իսկ պատճառով ՀԱԳ բոլոր թվային շտեմարանները հանրամատչելի են։ Մեր շտեմարաններում փնտրում կատարելու, թվային նյութի ողջ բովանդակությունը բացելու, ներբեռնելու համար ոչ ոք պարտադրված չէ գրանցվել գրադարանում կամ կայքում կամ հենց շտեմարանների էջերում։ Այ եթե բանը հասնի նրան, որ ցանկանաք ստանալ ոչ թե թվային այլ հենց տպագիր նյութը, այ այդ դեպքում նոր կարիք կլինի գրանցվել գրադարանում էլեկտրոնային կամ անձամբ, պատվիրել և վերցնել տպագիր նյութը։ Քանի դեռ դուք գտնվում եք միայն թվային հարթակում՝ առցանց գրացուցակ, թվային պահոց, հայ գիրք կամ մամուլ շտեմարան, ոչ մի տեսակի գրանցում ձեզնից չի պահանջվում։

ՀԱԳ շտեմարանները մեկ տասնյակից ավելին են, որոնցից ծավալուն են չորսը՝ «Հայ գիրք», «Հայ մամուլ», «Համահավաք գրացուցակ» և «ՀԱԳ թվային պահոց»։ Այս և մյուս բոլոր շտեմարաններից օգտվելու համար կա մեկ բանալի՝ ՀԱԳ կայքը՝ www.nla.am։ Իհարկե, բոլոր շտեմարաններն ունեն իրենց առանձին հասցեները՝ tert.nla.am, dspace.nla.am և այլն։

• Կայքի հենց գլխավոր էջում կա փնտրման պատուհան, որտեղից հնարավոր է փնտրել միաժամանակ մի քանի շտեմարաններում։

 • Անմիջապես փնտրման դաշտի վերևում հնարավոր է ընտրել՝ թե կոնկրետ ո՞ր շտեմարաններում եք ցանկանում կատարել փնտրումը 

• Այդ դաշտի ամեն տարբերանշան ուղիղ հղումով տանում է համապատասխան շտեմարանի կայք։

• Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ-միակ շտեմարանը, որտեղ չկա կամ շատ քիչ է նյութի բովանդակությունը։ Սա Հայաստանի տարբեր գրադարաններում առկա նյութերի մատենագիտական տվյալների շտեմարան է, որը թեև համակարգում է Հայաստանի ազգային գրադարանը, սակայն աշխատանքներին մասնակցում են համակարգի բոլոր գրադարանները։ Սա լավագույն գործիքն է, երբ ուզում ես տեսնել, թե որ գիրքը որ գրադարանում քանի օրինակ կա։

• Խորացված փնտրում – առավել կոնկրետ փնտրման դեպքում-բառարան հոմանիշներ։

 • Հայ գիրք շտեմարան- 1512-1940թթ. հայերեն տպագիր հրատարակությունները ամբողջովին թվայնացված և տեղադրված են շեմարանում։ 1940-ից հետո կան մաետանագիտական գրառումներ, բայց չկա բովանդակւթյուն։ 

• Հայ մամուլ շտեմարան- 1794-մինչ մեր օրեր հայկական թերթերի և ամսագրերի մեծ հավաքածու։ 

• ՀԱԳ թվային պահոցը- 2022 ՀԱԳը նախաձեռնեց նորաստեղծ թվային պահոցի գործարկումը DSPACE թվային հարթակի վրա, որը հագեցավ և օր-օրի համալրվում է ամբողջությամբ նշաճանաչված նյութերով։ Մյուս հարուստ շտեմարաններն են՝

• Գիտական շտեմարաններ-EBSCO

 • Համակարգչային ընթերցասրահ

 • Ռուսալեզու

 • Հանրահասանելի շտեմարաններ

 • Խորագրերի շտեմարաններ

a