Նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին «Իրականի համար ընթերցիր» (Read for Real) ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունան հանդիպում պորտուգալացի մանկապատանեկան գրող Ռոզարիո Ալսադա Արաուժոյի հետ։
Հանդիպման ընթացքում Ռոզարիո Ալսադա Արաուժոն և հայ թարգմանիչ Աննա Մարությանը կքննարկեն մանկական և պատանեկան գրականության կարևորությունը թվային դարաշրջանում, կխոսեն ստեղծագործական գործընթացի առանձնահատկությունների, ինչպես նաև մշակույթի, թարգմանության ու տեղայնացման մասին՝ հայ ընթերցողների համար։
Ծրագիրը կներառի նաև կարճ ընթերցումներ պորտուգալերենով և հայերենով, որին կհաջորդի հարցուպատասխանի բաց հատվածը։
Հանդիպմանը կարող են մասնակցել ինչպես ընթերցողներ, այնպես էլ՝ Երևանի դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ Մարզային և համայնքային գրադարանների գրադարանավարներ Հրատարակիչներ և գրական գործակալներ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ
Տերյան 72 Հայաստանի ազգային գրադարան Թամանյանական մասնաշենք Մեծ դահլիճ
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել՝ +374 33623513 էլ.փոստ nla.publicrelations@gmail.com