ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Արթուր Անդրանիկյան «Բժշկության հոգեբանական ներգործությունը գրականության մեջ»

նմբ 20, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

newsevents (1)-2  
 

Հայ և համաշխարհային գրականության մեջ բազմաթիվ նշանավոր գրողներ կան, որոնք աշխատել են բժշկության ասպարեզում: Ռուս գրողներ Անտոն Չեխովը և Միխայիլ Բուլգակովը, անգլիացի գրողներ Արթուր Կոնան Դոյլը և Սոմերսեթ Մոեմը, ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեն, աֆղանական ծագմամբ ամերիկացի գրող Խալեդ Հոսեյնին և շատ ուրիշներ մասնագիտությամբ բժիշկ են եղել:  

Նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային գրադարանը հյուրընկալեց բանաստեղծ, գրականագետ, սփյուռքագետ Արթուր Անդրանիկյանին, որը ելույթ ունեցավ «Բժշկության հոգեբանական ներգործությունը գրականության մեջ» թեմայով: Բանախոսն անդրադարձավ մասնագիտությամբ բժիշկ հայ գրողների՝ Ծերենցին, Նահապետ Ռուսինյանին, Ռուբեն Սևակին, Շավարշ Նարդունուն, Հրաչ Զարդարյանին, Ժիրայր-Վահե Մալճյանին, Իգնա Սարըասլանին և Վարդգես Դավթյանին: Բոլորի գրական երկերում կարելի է «տեսնել» նրանց բժշկական աչքը, որը յուրահատուկ հոգեբանական «հետք» է թողնում:  

Այնուհետև բանախոսը միջոցառման մասնակիցներին նվիրեց ամերիկահայ գրող Վարդգես Դավթյանի երկերի ժողովածուն: Միջոցառման ավարտին ՀԱԳ տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը գրադարանի կողմից Արթուր Անդրանիկյանին նվիրեց Ազգայինի՝ օրերս հրատարակած «Եղիշե Չարենց. Մատենագիտություն» գիրքը: