Հեռախոսահամար
հկտ 28, 2024 Կինոակումբ
Երեկ Հայաստանի ազգային գրադարանում յուրահատուկ կինոհանդիպում էր. այս անգամ ոչ թե գեղարվեստական, այլ՝ վավերագրական ֆիլմ ցուցադրվեց մեր էկրանին: Կինոսերները հավաքվել էին դիտելու ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր Անյես Վարդայի «Դեմքեր, գյուղեր» ֆիլմը (2017), որն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե աչք» մրցանակին:
Անյես Վարդայի «Դեմքեր, գյուղեր» ֆիլմն անկեղծ ու անզուգական ճանապարհորդություն է։ Ֆիլմում 88-ամյա Անյես Վարդան (որն այս ֆիլմի նկարահանումից երկու տարի անց՝ 2019 թվականին կնքեց մահկանացուն) և ժամանակակից լուսանկարիչ JR-ը շրջում են Ֆրանսիայի գյուղերով՝ հանդիպելով տարբեր մարդկանց և յուրօրինակ կերպով ցուցադրելով նրանց առօրյա կյանքը։ Ֆիլմը ոչ միայն գեղեցիկ մարդկանց պատմությունների պատում է, այլև մեզ հիշեցնում է պարզ ու անկեղծ կյանքի մասին։
Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ` «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանի Ֆրանսիայի դեսպանության/ Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ` կինոսերներին ներկայացնելով ֆրանսիական ֆիլմերի ընտրանին: Ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն՝ հայերեն և անգլերեն ենթագրերով: