Հեռախոսահամար
դկտ 02, 2024 Միջոցառումներ Կինոակումբ
Հերթական երեքշաբթի կինոսերները հավաքվել էին մեր թամանյանական մեծ դահլիճում՝ Սինե-ակումբում դիտելու ֆրանսիական ֆիլմերի ընտրանին. ֆիլմեր, որոնք նաև համաշխարհային կինոյի գլուխգործոցներ են։ Դեկտեմբերի 3-ին՝ Ժան-Լյուկ Գոդարի ծննդյան օրը, ցուցադրվեց նրա ամենաարտասովոր ֆիլմը՝ «Պատկերագիրքը», որը Կաննի 71-րդ կինոփառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին։
Համաշխարհային կինոյի լեգենդ Ժան-Լյուկ Գոդարը ֆրանսիական նոր ալիքի առանցքային դեմքերից է: Նրա ֆիլմերը, սկսած 1960-ականներից, ընդմիշտ փոխեցին կինոյի նկատմամբ մոտեցումը՝ որպես արվեստի ձև։ «Պատկերագիրք»-ն արտառոց ֆիլմ է անգամ պատրաստված հանդիսատեսի համար: Ֆիլմը գրեթե սյուժե չունի, բայց հագեցած է կինոյից և կերպարվեստից տեսողական մեջբերումներով ու հղումներով։
Այս մոնտաժային ֆիլմը՝ առանց դերասանների և նվազագույն սյուժեի, լի է երևակայական պատկերներով։ Նա չի հոգնեցնում, իսկ Գոդարը պահպանում է իր կատաղի ու խելագար էներգիան՝ ներքին համակարգով, որը քչերին է հասանելի։ Այս մոնտաժային ֆիլմը՝ առանց դերասանների և նվազագույն սյուժեի, լի է երևակայական պատկերներով։ Նա չի հոգնեցնում, իսկ Գոդարը պահպանում է իր կատաղի ու խելագար էներգիան՝ ներքին համակարգով, որը քչերին է հասանելի։
Արվեստից և կինոյից տեսողական մեջբերումները համոզիչ են... Տեքստը դառնում է անհասանելի մի խառնաշփոթ, մինչդեռ պատկերներն ավելի ու ավելի ինտենսիվ ու մռայլ են դառնում: «Պատկերագիրքը» դիտելը բավականին դժվար է. ֆիլմը հանելուկներ է առաջադրում հանդիսատեսին, որոնց ցանկանում ես վերադառնալ՝ փորձելով գուշակել առաջարկվող պատկերների թաքնված իմաստը։ Ահա այս ամենի ականատեսը եղանք դեկտեմբերի 3-ին Ազգային գրադարանի Սինե-ակումբում:
Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ` «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանի Ֆրանսիայի դեսպանության/Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ` կինոսերներին ներկայացնելով ֆրանսիական ֆիլմերի ընտրանին։ Ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն` հայերեն և անգլերեն ենթագրերով։