Հեռախոսահամար
դկտ 12, 2024 Նորություններ Նվիրատվություններ
Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները», Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Գրիգի «Հիսուսի կատուն» և Սերգեյ Փարաջանովի նամակների և սցենարների «Ազատություն» (ժողովածու) լատվիերեն թարգմանված գրքերի օրինակներով։
Գրքերը գրադարանին է նվիրել Լատվիայի ամենամեծ և ամենաճանաչված SIA JĀNIS ROZE ընկերության և հրատարակչության ղեկավար ու լիազոր ներկայացուցիչ Նարինե Աբաղյան-Շիցան։ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին ուղղված բացիկում նա նշել է, թե հուսով է, որ այս գրքերը գրադարանի հավաքածուի՝ ուշադրության արժանի համալրում կլինեն, և ընթերցողներն ըստ արժանվույն կգնահատեն դրանք։
Աշնան սկզբին Նարինե Աբաղյան-Շիցան այցելել էր Ազգային գրադարան։ Աննա Չուլյանի հետ հանդիպմանը քննարկվեցին ապագա համագործակցության ծրագրեր։ Գրքերի նվիրատվությունն այս համագործակցության սկիզբն է։