ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային բանախոսություն - Ակսել Բակունց 125

նմբ 25, 2024 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

Ակսել Բակունց. հանրային դաասախոսություն ..
 

Այս տարի նշվում է Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակը։ Ազգային գրադարանը հայ անզուգական արձակագրի ժառանգության հանրահռչակման նպատակով ապրիլին ընթերցանության մարաթոն էր կազմակերպել, որին տասնյակ գրադարաններ և հարյուրավոր ընթերցողներ արձագանքեցին։ Նոյեմբերի 28-ին Հայաստանի ազգային գրադարանում Ակսել Բակունցին նվիրված հանրային բանախոսություն ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սաթենիկ Ավետիսյանը։ Նրա զեկուցման թեման՝ «Ոգու արքետիպի բազմակերպությունը Ակսել Բակունցի արձակում», շատերին էր հետաքրքրել։

28.11.2024 հանրային դասախոսություն. ակսել բակունց

Բանախոսն Ակսել Բակունցի ստեղծագործության վերլուծությունը կատարեց ըստ շվեյցարացի հոգեբույժ, խորքային հոգեբանության ուղղություններից մեկի՝ անալիտիկ հոգեբանության հիմնադիր Կարլ Գուստավ Յունգի արքետիպերի տեսության։ Յունգը, որպես համամարդկային երևույթ, վերլուծելով առասպելների թեմաները, որոնցում կրկնվում են միևնույն մոտիվները, սյուժեներն ու կերպարները դրանք արքետիպեր է կոչել։ Սաթենիկ Ավետիսյանը զուգահեռներ անցկացրեց Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» և 14-ամյա Ակսել Բակունցի գրած «Հիմար մարդը» հեքիաթների միջև։ Նա հետաքրքիր վերլուծություններով անդրադարձավ Բակունցի երեք անավարտ վիպական ստեղծագործություններին, «Մթնաձոր», «Միրհավ», «Ալպիական մանուշակ» և այլ պատմվածքների։

28.11.24. ս.ա.

Դասախոսությանը ներկա էին Սաթենիկ Ավետիսյանի ներկա և նախկին ուսանողներ, գրադարանային աշխատողներ և ընթերցողներ։