Հեռախոսահամար
դկտ 09, 2024 Միջոցառումներ Կինոակումբ
Ֆրանսուա Տրյուֆոյի կինոգործունեության գեղեցիկ եզրափակում «Վերջապե՛ս կիրակի» ֆիլմով եզրափակվեց նաև Հայաստանի ազգային գրադարանի Սինե-ակումբի այս տարվա՝ 2024-ի կինոցուցադրումների շարքը։ Տրյուֆոյի դինամիկ ու գրավիչ դետեկտիվ պատմության գլխավոր հերոսներին մարմնավորել են ֆրանսիացի հռչակավոր դերասաններ Ֆանի Արդանն ու Ժան-Լուի Տրենտինյանը։
Ֆիլմում ռեժիսորն ընտրել է սև ու սպիտակ գունապնակը՝ հիշեցնելով 1940-50-ականների դասական ֆիլմերը, ինչը ֆիլմին նոստալգիկ և էլեգանտ մթնոլորտ է ներշնչում։ «Վերջապե՛ս կիրակի»-ում Տրյուֆոն համադրել է իր ամբողջ ստեղծագործական վերպետությունը ՝ ժանրային փորձարկումներից մինչև սյուժետային կառուցվածքի նրբագեղություն։
Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ` «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանի Ֆրանսիայի դեսպանության/Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ` կինոսերներին ներկայացնելով ֆրանսիական ֆիլմերի ընտրանին։ Ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն` հայերեն և անգլերեն ենթագրերով։