Call us

Ֆիլմի դիտում | Ֆրանսուա Տրյուֆո - «Վերջապես կիրակի»

Dec 09, 2024 Events Cineclub

վերջապես կիրակի
 

Անշարժ գույքի գործակալության տնօրեն Ժյուլիեն Վերսելը (Ժան-Լուի Տրենտինյան) կասկածվում է կրկնակի՝ իր կնոջ՝ Մարի-Քրիստինի և նրա սիրելիի՝ Կլոդ Մասուլյեի սպանության մեջ։ Հանգամանքները նրա դեմ են, և Վերսելը ստիպված է թաքնվել ոստիկանությունից։ Նրա քարտուղարուհի Բարբարա Բեքերը (Ֆաննի Արդան) սեփական հետաքննությունն անի՝ ջանալով բացահայտել ճշմարտությունը։ ՎԵՐՋԱՊԵ՛Ս ԿԻՐԱԿԻ – Ֆրանսուա Տրյուֆո (1983, 110’)։

Երրորդ տարին անընդմեջ «Ֆիլմադարան» ՀԿ-ն և Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտն Ազգային գրադարանում կազմակերպում են կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին:

Դեկտեմբերի 11 – 19:00 – Մուտքն ազատ է։ Ազգային գրադարանի Մեծ դահլիճ՝ Տերյան 72, Երևան։ Ֆիլմը ֆրանսերեն է՝ հայերեն/անգլերեն ենթագրերով։