Call us

 

 ԲԱՆԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ

  

 

«ԲԱՆԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ»                                                         
էլեկտրոնային գիտամեթոդական հանդես


 

  • «Բանբեր Հայաստանի գրադարանների» հանդեսը հրատարակվում է 2015թ.-ից, պարբերականությունը՝ տարեկան 2 անգամ։
  • Հրատարակումը երաշխավորված է Հայաստանի ազգային գրադարանի գիտական խորհրդի կողմից։
  • Հանդեսը նախատեսված է գրադարանային, թանգարանային, հրատարակչական, արխիվային և այլ հարակից ոլորտների մասնագետների և հետազոտողների համար։
  • «Բանբեր Հայաստանի գրադարանների» հանդեսի քաղաքականությունը
2

 

3


 

ԲԱՆԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ


  • խմբագրական խորհրդում ու խմբագրակազմում ներգրավված են հայ և օտարերկրյա հեղինակավոր մասնագետներ,
  • հոդվածները և դրանց ամփոփումները բազմալեզու են, 
  • հոդվածները երկկողմանի կույր գրախոսվում են, 
  • հոդվածները ապահովված են թվային օբյեկտի նույնականացուցիչներով (Digital Object Identifier - DOI),
  • ներդրված է համագործական հրատարակման մոդել, 
  • հանդեսը հանրահասանելի է, 
  • հեղինակների համար հրատարակումն անվճար է

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ


 

  • «ԲԱՆԲԵՐ Հայաստանի գրադարանների» հանդեսում հոդվածների հրատարակման համար հեղինակ(ներ)ը   [email protected]    էլեկտրոնային հասցեին ուղարկում են  հոդվածի բնագիրը և լրացված դիմումը։  
  • Դիմումի ձևանմուշը կարող եք ներբեռնել այստեղ
  • Հոդվածներին ներկայացվող պահանջներին և չափորոշիչներին կարող եք ծանոթանալ այստեղ
  • Առաջին կիսամյակի համարում հոդված հրատարակելու համար փաստաթղթերի և հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է մարտի 31-ը , երկրորդ կիսամյակի համարում՝ նոյեմբերի 15-ը։    
2

 

3


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԿՆՔԵԼ Է ՊԱՅԱՄԱՆԳԻՐ EBSCO (ԱՄՆ) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ 


Հայաստանի ազգային գրադարանը կնքել է պայամանգիր EBSCO (ԱՄՆ) ընկերության հետ՝ «Բանբեր Հայաստանի գրադարանների» գիտամեթոդական հանդեսի EBSCO գիտական ամսագրերի տվյալների հարթակում ինդեքսավորման նպատակով։ Հանդեսը ինդեքսավորում է EBSCO Discovery Service միասնական որոնման համակարգում և ընդգրկված է EBSCO գիտական ամսագրերի հետևյալ հարթակներում. 

  1. Central & Eastern European Academic Source – լիատեքստ գիտական ամսագրերի հետազոտական տվյալների շտեմարան, որը հրատարակվում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում. այն միջգիտակարգային և բազմալեզու շտեմարան է, որը ընդգրկում է տարբեր ուղղություններ, այդ թվում սոցիալ-հումանիտար գիտություններ, բիզնես, տնտեսագիտություն, պատմություն, ԳՏՃՄ (STEM) գիտակարգեր և իրավագիտություն։
  2. Library & Information Science Source - գրադարանային-տեղեկատվական գործունեության և գրադարանային տեխնոլոգիաներին ոլորտի լիատեքստ ամսագրերրի և այլ հրատարակությունների մասնագիտացված շտեմարան։ Նշված շտեմարանը կարևորագույնն է գրադարանային-տեղեկատվական գիտության տվյալների հարթակում։ 

Այս պահին վերոնշյալ շտեմարանները հասանելի են աշխարհի ավելի քան 30 երկրների 3500 համալսարաններին և գրադարաններին։ Հիմք ընդունելով այս փաստը՝ «Բանբեր Հայաստանի գրադարանների» հանդեսը էականորեն բարձրացնում է իր վարկանիշը և միջազգային հասանելիությունը, ինչը նպաստելու է Հայաստանի հետազոտողների գիտական համագործակցության ընդլայնմանն արտասահմանյան գործընկերների հետ և գրադարանային-տեղեկատվական ոլորտի զարգացմանը մեր երկրում։

 

 

 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ  icons8-arrow-50 (2)