Call us
Oct 28, 2024 Cineclub
Նոյեմբերի 5-ին՝ 19։00-ին, եկեք Սինե-ակումբ՝ դիտելու հանճարեղ լուսահոգի Անյես Վարդայի վերջին գլուխգործոցներից մեկը՝ «Դեմքեր, գյուղեր» էպիկական, կատակերգական վավերագրությունը, որը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե աչք» մրցանակի և առաջադրվել Օսկարի։
Կինոռեժիսոր Անյես Վարդան անսպասելի հանդիպում է լուսանկարիչ JR-ին և մեկնում մի աննման ուղևորության: Երկու արվեստագետները JR-ի լուսանկարչական բեռնատարով ճամփորդում են ֆրանսիական գյուղերով, լուսանկարում գյուղացիներին ու տպում այդ լուսանկարները հսկայական ձևաչափով: Միջազգային փառատոներում բազմաթիվ մրցանակների արժանացած վավերագրական այս ֆիլմը նաև մի ընկերության մասին է, որը ծնվում և խորանում է անակնկալներով լի նկարահանումների ընթացքում՝ մինչ երկուսն էլ շարունակ ծաղրում են իրենց տարբերությունները:
Երրորդ տարին անընդմեջ «Ֆիլմադարան» ՀԿ-ն և Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտն Ազգային գրադարանում կազմակերպում են կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին: