ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Ֆրանսիա-Հայաստան. Պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողով

մյս 01, 2025 Նորություններ Պաշտոնական

IMG-0387-1-1

 

Ազգային գրադարանները յուրաքանչյուր ազգի տպագիր, շատ երկրներում նաև ձեռագիր ժառանգության պահպանության և սերնդից սերունդ փոխանցող հաստատություններ են, անցյալի ժառանգությունը թվայնացնող և դրանց հանրահասանելիությունը ապահովող կենտրոններ: Ապրիլի 29-30-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը, որն իր նշանակությամբ նախադեպը չունեցող իրադարձություն էր։ 

- Որպես մշակութային կենտրոններ՝ Ֆրանսիայի եւ Հայաստանի ազգային գրադարանները մտավոր ժառանգության պահպանման ու տարածման համար ավելի ու ավելի են համատեղում ջանքերը, հատկապես թվայնացման նախագծերի, նյութերի փոխանակման, համատեղ ցուցահանդեսների, փորձի փոխանակման, ակադեմիական գործընկերությունների միջոցով։ Հայաստանի ազգային գրադարանը վերջին տարիներին աշխուժորեն համագործակցում է Ֆրանսիայի համապատասխան կառույցների հետ՝ կազմակերպելով հայ-ֆրանսիական մշակութային փոխհարաբերություններին նվիրված միջոցառումներ, թեմատիկ ցուցահանդեսներ, եւ արդեն՝ գիտական համաժողովներ,- Նշեց Աննա Չուլյանը։ Լիագումար նիստին գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում նշեց, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բացառիկ են պատմական, քաղաքական և մշակութային կապերի առումով:

 - Այսօր հայ-ֆրանսիական համագործակցությունը ընդգրկում է կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության և քաղաքականության բազմաթիվ ոլորտներ։ Հատկանշական է, որ գիտաժողովն անցկացվում է Հայաստանի ազգային գրադարանում և եզրափակում և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակը։ Գրադարաններն ու գիտական հաստատությունները մշտապես եղել են մշակութային երկխոսության կարևոր հարթակներ։ Մեզ սպասում են բովանդակալից քննարկումներ և արժեքավոր զեկույցներ, որոնք կխորացնեն հայ-ֆրանսիական հարաբերությունների գիտական ուսումնասիրությունը և կխթանեն մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդումը»,- ասաց նախարարը։ Գիտաժողովի կազմակերպման կարևորության մասին խոսեց և ներկաներին ողջունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Օլիվիե Դըկոտինյին։

Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն, ողջունելով ներկաներին, անդրադարձավ ֆրանս-հայկական հարաբերություններին և «Արﬔնոֆիլ» շարժման պատմությանը։ Նա ներկայացրեց Ֆրանսիայի ազգային գրադարանի հայկական հավաքածուների բազմազանությանն ու դրանց նշանակությունը երկկողմ համագործակցության համար և անդրադարձավ մեր երկու երկրների հաստատությունների միջև մշակութային ժառանգության և գիտական համագործակցության հեռանկարներին։ 

- Ֆրանսիայի ազգային գրադարանն ունի հարուստ և բազմազան հայկական ժառանգություն. 350 ձեռագրեր, 16-18-րդ դարերի 400 հայկական տպագիր գիրք, մենագրություններ, պարբերականներ, ինչպես նաև հնատիպ քարտեզներ, լուսանկարներ, հին և միջնադարյան մետաղադրամներ։ Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի ազգային գրադարանում պահպանվում է ավելի քան 1000 հայերեն միավոր,- հավելեց բանախոսը։ Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան հանդես եկավ «Մշակութային ժառանգության պահպանման ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հինգ տարիները» թեմայով զեկույցով։ Գիտաժողովի պատվավոր հյուրերից էր նաև Ֆրանսիայի Ռոմանի շրջանի Երաժշտության և պարի ազգային դպրոցի տնօրեն, Ստեփան Էլմասի հիմնադրամի և Դրոմի շրջանի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանը։

Գիտաժողովին մասնակցեց և Ֆրանսիայի ազգային գրադարանի հայերեն ձեռագրերի և արխիվների մշակման մասին խոսեց հնագրագիտության և համակարգչային նշաճանաչման մասնագետ Շահան Վիդալ-Գորենը: Նա Փարիզի գիտությունների և գրականության համալսարանի Խարտիայի ազգային դպրոցի «Կալֆա» տեխնոլոգիական կենտրոնի նախագահն ու հիմնադիրն է, որը մասնագիտացած է արհեստական բանականության և ժառանգության պահպանման ոլորտում, ներգրավված է հայկական ռեսուրսների թվայնացման բազմաթիվ նախագծերում։  

«Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը, ի դեմս տնօրեն Աննա Չուլյանի, համագործակցության հուշագրեր ստորագրեց Ֆրանսիայի ազգային գրադարանի, Խարտիայի ազգային դպրոցի, ինչպես նաև «Կալֆա» ժամանակակից տեխնոլոգիաների ֆրանսիական կազմակերպության հետ: Գիտաժողովին մասնակցում էին նաև Լիոնի կաթոլիկ համալսարանի դասախոս, պատմաբան և հայագետ Մաքսիմ Եվադյանը, Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի (INALCO) դասախոս, արվեստի պատմաբան, դոցենտ Աննա Լեյլոյան-Եկմալյանը, հասարակական գործիչ, «Europe & Orient» աշխարհաքաղաքական պարբերականի տնօրեն և մի շարք գրքերի հեղինակ Վարուժան Սիրափյանը և այլոք։

-Ֆրանսիայի ազգային գրադարանն ունի հարուստ և բազմազան հայկական ժառանգություն. 350 ձեռագրեր, 16-18-րդ դարերի 400 հայկական տպագիր աշխատությունների հավաքածու, մենագրությունների, պարբերականների հվաքածու, ինչպես նաև հնատիպ քարտեզներ, լուսանկարներ, հին և միջնադարյան մետաղադրամներ։ Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի ազգային գրադարանում պահպանվում է ավելի քան 1000 հայերեն հատորներ։-Հավելեց բանախոսը։

 Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան հանդես եկավ «Մշակութային ժառանգության պահպանման ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հինգ տարիները» թեմայով զեկույցով։ Գիտաժողովի պատվավոր հյուրերից էր նաև Ֆրանսիայի Ռոմանի շրջանի Երաժշտության և պարի ազգային դպրոցի տնօրեն, Ստեփան Էլմասի հիմնադրամի և Դրոմի շրջանի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանը։ 

Գիտաժողովին մասնակցեց և Ֆրանսիայի ազգային գրադարանի հայերեն ձեռագրերի և արխիվների մշակման մասին խոսեց հնագրագիտության և համակարգչային նշաճանաչման մասնագետ Շահան Վիդալ-Գորենը: Նա Փարիզի գիտությունների և գրականության համալսարանի Խարտիայի ազգային դպրոցի «Կալֆա» տեխնոլոգիական կենտրոնի նախագահն ու հիմնադիրն է, որը մասնագիտացած է արհեստական բանականության և ժառանգության պահպանման ոլորտում, ներգրավված է հայկական ռեսուրսների թվայնացման բազմաթիվ նախագծերում։ 

«Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը, ի դեմս տնօրեն Աննա Չուլյանի, համագործակցության հուշագրեր ստորագրեց Ֆրանսիայի ազգային գրադարանի, Խարտիայի ազգային դպրոցի, ինչպես նաև «Կալֆա» ժամանակակից տեխնոլոգիաների ֆրանսիական կազմակերպության հետ: 

Գիտաժողովին մասնակցում էին նաև Լիոնի կաթոլիկ համալսարանի դասախոս, պատմաբան և հայագետ Մաքսիմ Եվադյանը, Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի (INALCO) դասախոս, արվեստի պատմաբան, դոցենտ Աննա Լեյլոյան-Եկմալյանը, հասարակական գործիչ, բազմաթիվ «Europe & Orient» աշխարհաքաղաքական պարբերականի տնօրենն է և «Editions Sigest» հրատարակչության կողմից լույս ընծայված մի շարք գրքերի հեղինակ Վարուժան Սիրափյանը և այլոք։

Հայաստանից գիտաժողովին մասնակցեցին և ելույթներով ներկայացան մշակութային մի շարք գործիչներ՝ հրատարակիչներ, խմբագիրներ, պատմաբաններ, գրականագետներ, լեզվաբաններ, կինոգետներ, երաժշտագետներ, հայագետներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Տես՝ Գիտաժողովի նյութերի ժողովածուում։ 

Գրադարանի մեծ ցուցասրահում առաջին անգամ ներկայացված էին ՀԱԳ անձեռնմխելի գրականության բաժնի՝ Ֆրանսիայում հրատարակված հայերեն և ֆրանսերեն հնատիպ գրականության և մամուլի բացառիկ նմուշներ:

Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնում պահպանվում է 2692 միավոր ֆրանսերեն գրականություն, որից մի փոքր մաս ցուցադրված է մեծ ցուցասրահում։ Ցուցադրված ամենահին ֆրանսերեն գիրքը «ZONORAS JEAN» (LES HISTOIRES ET CRONIQUES DU MONDE. - PARIS: PIERRE L' HUILLIER։ 1583, 989 p.) գիրքն է։ Հավաքածուում մեծ թիվ են կազմում բառարանները, հանրագիտարանները պատմական և ճանապարհորդական աշխատություններ:

Հավաքածուում պահպանվող ֆրանսերեն ամենավաղ ժամանակաշրջանի գիրքը 1552թ. Փարիզում հրատարակված «Համընդհանուր տիեզերագնացություն» գիրքին է: 1739 թվականին Նիդեռլանդների Հաագա քաղաքում տպագրված Եթովպիացիների և հայերի քրիստոնեության պատմությունը ևս ցուցադրված գրքերի ցանկում էին։ 1702թ. Փարիզում տպագրված Ֆրենսիս Բեկոնի «Նոր Ատլատիդա» աշխատությունը, Դենի Դիդրոյի «Հանրագիտարան»-ի 4-րդ հատորը՝ տպագրված Փարիզում 1754 թվականին, Պլուտարքոսի 1787-ին տպագրված ստեղծագործությունները ևս ներառված էին ցուցադրվող գրականության մեջ։

Երկօրյա գիտաժողովի ընթացքում առանձին ցուցասրահում տեղի ունեցավ հայաստանյան հրատարակչությունների ( «Անտարես» , «Նյումեգ», «Անկյունաքար» , «Էդիթ Պրինտ» , «Ակտուալ արվեստ» , «Նահապետ» հրատարակչությունները և «Ֆիմադարան» ՀԿ ) գրքերի ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայ-ֆրանսիական փոխառնչություններին նվիրված հրատարակություններ, ֆրանսիական գրականության թարգմանություններ և այլն։ 

Գիտաժողովի հանդիսավոր փակումը տեղի ունեցավ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Գիտաժողովի փակմանը հաջորդեց «Վերադարձ դեպի «Տիգրանի մետամորֆոզները»» համերգային ծրագիրը: Հնչեցին հատվածներ արևմտաեվրոպացի կոմպոզիտորների օպերաներից, որոնք առնչվում են հայոց պատմությանն ու մշակույթին: Համերգային ծրագիրը նվիրված է գիտաժողովի պատվավոր բանախոս Ալեքսանդր Սիրանոսյանին, ով հեղինակել է հայկական թեմաներով եվրոպական օպերաներին նվիրված հրատարակությունը (Les métamorphoses de Tigrane / Alexandre Siranossian; avec la collaboration de Maxime K. Yevadian; préface de Reinhard Goebel. - Lyon: Sources d'Arménie, 2014)։ Գիտաժողովը եզրափակեց Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակը: