ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Օտար ճանապարհորդները և հայագետները Հայաստանի մասին

օգս 05, 2024 Նորություններ

aelita
 

Գրականագետ Աելիտա Դոլուխանյանի «Հայ Բագրատունիների մայրաքաղաք Անին օտարազգի հայագետների և ճանապարհորդների գնահատմամբ» գրքում ներկայացվում են անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, ռուս ճանապարհորդների և հայագետների գնահատականները: Անիի ճարտարապետությունը բարձր են գնահատել ֆրանսիացի հայագետ, Անիի առաջին մեծ հետազոտող Մարի Ֆելիսիտե Բրոսսեն, հայագետներ Ժակ դը Մորգանը, Շառլ Դիլին և Էդուարդ Դյուլորիեն, գերմանացի երկրաբան Աբիխը, վրացի արևելագետ և հայագետ Նիկողայոս Մառը և ուրիշներ։ Գիրքն ունի անգլերեն ու ֆրանսերեն ծավալուն վերջաբաններ, որոնք կօգնեն օտարազգիներին իմանալու Մեծ Հայքի տիեզերահռչակ քաղաքի ճշմարիտ պատմությունը:

Ինչպես նշում է տիկին Դոլուխանյանը. «Անին ոչ թե երկրային, այլ երկնային բացառիկ երեւույթ է: Եվ պատահական չէ, որ շատ պատմիչներ ու հետազոտողներ հայոց երբեմնի մայրաքաղաքը կոչել են «տիեզերական Անի»: Գիրքը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի կողմից համակարգվող «Աջակցություն ստեղծագործողներին, հետազոտողներին և թարգմանիչներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։