ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Արհեստական բանականությունը և գրադարանային ծառայությունների ապագան

հկտ 22, 2026 Նորություններ

IMG-0387-1-1

Խելացի գրադարաններ․ նորարարական մոտեցումներ և թվային տեխնոլոգիաներ Խելացի գրադարանների զարգացման ժամանակակից միտումները, արհեստական բանականության կիրառման հնարավորություններն ու գրադարանային ծառայությունների նորարարական լուծումները քննարկվել են Մետաքսի ճանապարհի միջազգային գրադարանային միության (Silk Road International Library Alliance՝ SRILA) աշխատաժողովում՝ «Խելացի գրադարանների տեսություն և նորարարական պրակտիկա» խորագրով։ Հայաստանի ազգային գրադարանից աշխատաժողովին մասնակցել է սպասարկման բաժնի վարիչ Տաթևիկ Թամազյանը։ Մասնագիտական հանդիպումների ընթացքում տարբեր երկրների փորձագետները ներկայացրել են խելացի գրադարանների զարգացման տեսական ու գործնական մոտեցումները, գրադարանների դերի փոփոխությունը, տեղեկատվական ծառայությունների տեխնոլոգիաներն ու ապագայի գրադարանի հայեցակարգը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության և թվային գործիքների կիրառմանը գրադարանային ռեսուրսների հավաքագրման ու կառավարման, ընթերցողներին անհատականացված ծառայությունների մատուցման և ներքին աշխատանքային գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով։ Աշխատաժողովի շրջանակում կազմակերպվել են նաև այցելություններ գրադարաններ, թանգարաններ և մշակութային այլ հաստատություններ, որոնց ընթացքում ներկայացվել են չինական գրադարանների փորձը, նորարարական տեխնոլոգիաների կիրառման գործնական օրինակներն ու զարգացման հեռանկարները։

Աշխատաժողովը կարևոր հարթակ էր մասնագիտական փորձի փոխանակման, միջազգային համագործակցության ամրապնդման և գրադարանային ծառայությունների զարգացման նոր հնարավորությունների բացահայտման համար։ Աշխատաժողովը տեղի է ունեցել 2026 թվականի հոկտեմբերի 11-18-ը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաքում։ Այն կազմակերպվել էր Չինաստանի ազգային և Շանսիի նահանգային գրադարանների նախաձեռնությամբ։ Մասնակցել են 14 երկրի՝ դաշինքի 26 անդամ կազմակերպությունների 26 ներկայացուցիչներ