ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՏ /Ռոզարիո Ալսադա Արաուժո (Պորտուգալիա)

նմբ 21, 2025 Նորություններ

Նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին «Իրականի համար ընթերցիր» (Read for Real) ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունան հանդիպում պորտուգալացի մանկապատանեկան գրող Ռոզարիո Ալսադա Արաուժոյի հետ։
Հանդիպման ընթացքում Ռոզարիո Ալսադա Արաուժոն և հայ թարգմանիչ Աննա Մարությանը կքննարկեն մանկական և պատանեկան գրականության կարևորությունը թվային դարաշրջանում, կխոսեն ստեղծագործական գործընթացի առանձնահատկությունների, ինչպես նաև մշակույթի, թարգմանության ու տեղայնացման մասին՝ հայ ընթերցողների համար։
Ծրագիրը կներառի նաև կարճ ընթերցումներ պորտուգալերենով և հայերենով, որին կհաջորդի հարցուպատասխանի բաց հատվածը։
Հանդիպմանը կարող են մասնակցել ինչպես ընթերցողներ, այնպես էլ՝
▪️Երևանի դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ
▪️Մարզային և համայնքային գրադարանների գրադարանավարներ
▪️Հրատարակիչներ և գրական գործակալներ
▪️ԶԼՄ-ների ներկայացուցիչներ
Տերյան 72
Հայաստանի ազգային գրադարան
Թամանյանական մասնաշենք
Մեծ դահլիճ
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել՝
+374 33623513
էլ.փոստ nla.publicrelations@gmail.com