ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Գրադարանային կապերն առանց սահմանների՝ ԱՊՀ երկրների միջև

նմբ 21, 2025 Նորություններ

IMG-0387-1-1

Հոկտեմբերի 14-ից 19-ը Հայաստանի ազգային գրադարանի Հանրային կապերի բաժնի մասնագետ Արևիկ Խաչատրյանը, Արտաքին կապերի բաժնի մասնագետ Մարինա Սահակյանը և առաջին կարգի գրադարանավար Անահիտ Նաջարյանը մասնակցեցին «Նոր սերունդ» ծրագրի շրջանակում անցկացված «ԱՊՀ անդամ երկրների գրադարանների կրթական համագործակցություն» միջազգային սեմինար-ծրագրին։ Սեմինարի նպատակն էր խթանել ԱՊՀ երկրների գրադարանների միջև մասնագիտական փորձի փոխանակումը, զարգացնել հաղորդակցական և կառավարման հմտությունները, ինչպես նաև խորացնել գիտելիքները կոնֆլիկտային իրավիճակների կանխարգելման և արդյունավետ լուծման վերաբերյալ։ Մասնակիցները ներգրավված էին դասախոսությունների, գործնական քննարկումների ու թիմային խաղերի՝ մասնագիտական հաղորդակցության բարելավմանն ուղղված։

Դասընթացի ընթացքում ուսումնասիրվեցին կոնֆլիկտների օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, վերլուծվեցին կոնֆլիկտային վարքագծի տարբեր ռազմավարություններ, անցկացվեց նաև ստեղծարար խումբ-խաղ՝ «Ստեղծիր քո գրադարանը», որի ընթացքում ձևավորվեցին նորարարական գրադարանային մոդելներ և ծառայությունների գաղափարներ։ Սեմինարն կազմակերպվել էր Ռուսաստանի պետական գրադարանի, Եվրասիայի գրադարանային ասամբլեայի և ԱՊՀ դաշնային գործակալության նախաձեռնությամբ։

Ծրագրի շրջանակում մասնակիցները այցելեցին նաև Ռուսաստանի պետական երիտասարդական գրադարան և Ի. Տուրգենևի անվան գրադարան-ընթերցասրահ՝ ծանոթանալով դրանց աշխատանքային փորձին և նորարարական մոտեցումներին։ Միջոցառման ավարտին ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ՝ ՀՀ և ԱՊՀ մի շարք երկրների գրադարանների միջև համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Լուսանկարները՝ Մարիա Գովտվանի