ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆիլմի դիտում | Առնո Լամբեր/Վենսան Սորել «Միայն Գոդարը»

սպտ 23, 2024 Միջոցառումներ Կինոակումբ

 
միայն գոդարը ֆիմի դիտում մեկ..
 

Օրերս Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում ցուցադրվեց «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի ծրագրի ամենատպավորիչ ֆիլմերից մեկը՝ ռեժիսորներ Առնո Լամբերի և Վենսան Սորելի «Միայն Գոդարը»։ Ֆիլմը անդրադառնում է Գոդարի արվեստին և նրա նշանակությանը համաշխարհային կինեմատոգրաֆիայի զարգացման վրա։

Ֆիլմում ներկայացվում են Գոդարի կյանքի կարևորագույն դրվագները և ֆիլմերի կուլիսային պատմությունները, ինչպես նաև ռեժիսորի ազդեցությունը տարբեր սերունդների կինոռեժիսորների վրա։ Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ` «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանի Ֆրանսիայի դեսպանության/ Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ` կինոսերներին ներկայացնելով ֆրանսիական ֆիլմերի ընտրանին։

միայն գոդարը ֆիլմի դիտում

Ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն` հայերեն և անգլերեն ենթագրերով։ Սիրելի կինոսերներ, տեղեկացնենք, որ հաջորդ ֆիլմի դիտումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 19։00-ին։ Սիրով սպասում ենք։