Հեռախոսահամար
սպտ 23, 2024 Միջոցառումներ Սինէ-ակումբ
Երկու ռեժիսորները տանում են մեզ մի պահեստ, որտեղ 2010 թվականին բերվել էին Ժան-Լյուկ Գոդարի շվեյցարական բոլոր արխիվները, և ստեղծում են մեծանուն կինոգործչի դոպելգանգեր (կամ կրկնօրինակ), որը ստանձնում է այս աշխարհում մեր ուղեկցորդի դերը։ Մեջբերումները Գոդարի արած գրառումներից, նրա արած պատկերները, նրա դիտարկումները կինոարվեստի մասին թույլ են տալիս բացահայտել նրա դիցաբանությունը, մեթոդաբանությունը, եզակի հայացքն ու հետևաբար՝ նաև աշխարհընկալումը։ Նրա հարցադրումները, անողոք կինոփորձարարականությունն ու արարման բնությունը ներկայացվում են այստեղ որպես թե՛ իսկապես բեղմնավոր, թե՛ արդիական, մինչ երեքն էլ միահյուսվում են այս խորապես հետաքրքրաշարժ ֆիլմ-էսսեի մեջ։
Ֆիլմը ֆրանսերեն է՝ հայերեն/անգլերեն ենթագրերով։ Սեպտեմբերի 30-ին՝ 19։00-ին, «Ֆիլմադարան» ՀԿ-ն հրավիրում է ձեզ Ազգային գրադարանի Մեծ դահլիճ՝ դիտելու «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի ծրագրի ամենատպավորիչ ֆիլմերից մեկը՝ ռեժիսորներ Առնո Լամբերի և Վենսան Սորելի «Միայն Գոդարը» (Ֆրանսիա, 2023 թ․, 88 ր․)։ Մուտքն ազատ է։