ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆիլմի դիտում | Անյես Վարդա «Անօթևան եվ անօրեն»

հկտ 08, 2024 Միջոցառումներ Կինոակումբ

hoktemberi 8 kinoditum 
 

Երեկ գրադարանի Թամանյանական դահլիճում տեղի ունեցավ Անյես Վարդայի ֆրանսիական խորհրդանշական մի դրամայի՝ «Անօթևան և անօրեն» բաց ցուցադրությունը։ 1985 թվականին էկրան բարձրացած այս ֆիլմը մինչև օրս չի կորցրել իր արդիականությունը։ 1985 թվականին այն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծին», ինչպես նաև միջազգային լրագրողական հանրության սահմանած FIPRESCI-ի հեղինակավոր մրցանակին։ Մեկ տարի անց՝ 1986 թվականին, Սանդրին Բոնները այս ֆիլմում նկարահանվելու համար արժանացել է «Սեզար» կինոմրցանակի՝ որպես լավագույն դերասանուհի։

Ռեժիսոր Անյես Վարդան, վարպետորեն համադրելով վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի հնարքները, հանդիսատեսին խորասուզում է աշխարհում իր տեղը փնտրող մի թափառաշրջիկի ներաշխարհ: Ֆրանսիայի հարավային ափին նկարահանված կադրերը ստեղծում են միայնության և հուսահատության զգացում, ինչն աններդաշնակորեն հակադրվում է բնության գեղեցկությանը: Կինոդահլիճի խորհրդավոր միջավայրն, աղոտ լուսավորությունն ու հանդիսատեսի շշուկով քննարկումները ստեղծեցին յուրահատուկ մթնոլորտ, որը հիանալի կերպով լրացնում էր գլխավոր հերոսի ողբերգական պատմությունը։

hok.8.filmi ditum

Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ` «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանի Ֆրանսիայի դեսպանության/ Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ` կինոսերներին ներկայացնելով ֆրանսիական ֆիլմերի ընտրանին։ Ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն` հայերեն և անգլերեն ենթագրերով։ Սինե-ակումբի հաջորդ ցուցադրությունը հոկտեմբերի 22-ին՝ 19։00-ին է։ Սիրով սպասում ենք։