ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆիլմի դիտում | Անյես Վարդա «Անօթևան եվ անօրեն»

հկտ 08, 2024 Միջոցառումներ Սինէ-ակումբ

filmi ditum hoktemberi 8

Սինե-ակումբը հրավիրում է դիտելու համաշխարհային կինոյի բացառիկ վարպետներից մեկի՝ Անյես Վարդայի ուշ շրջանի մեծագույն գլուխգործոցը՝ «Անօթևան և անօրեն» ֆիլմը, որը 1985-ին արժանացել է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակին։ ԱՆՕԹԵՎԱՆ ԵՎ ԱՆՕՐԵՆ – ռեժ․՝ Անյես Վարդա (1985, 105 րոպե): 8 հոկտեմբերի – 19:00:

Ֆրանսիայի գյուղերից մեկում հայտնաբերվում է ցրտից մահացած Մոնա Բերժերոնի դին։ Ֆիլմը պատմում է նրա թափառական կյանքի վերջին շաբաթների մասին, թե ինչպես է ընտրում ազատությունը՝ սեփական անվտանգության կորստի հաշվին։ Նրան ճանաչողների վկայությունների միջոցով՝ փիլիսոփա հովվից մինչև հարուստ տիկին, հյուսվում է անընկճելի, բայց և միայնակ երիտասարդ կնոջ դիմանկարը: Մինչ նա պայքարում է ցրտի և սովի դեմ, ազատ մնալու անհագ ցանկությունն, ի վերջո, հանգեցնում է նրա ողբերգական մահվանը։

Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում է կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին:Ֆիլմը ֆրանսերեն է՝ հայերեն/անգլերեն ենթագրերով Մուտքն ազատ է: