ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզը | մայիս 1

սպտ 07, 2023 Նորություններ Հայաստանյան տասնյակ

Untitled design - may 
 

Հայաստանի հանրային գրադարաններում մայիսին առավել շատ շրջանառված գրքերի թոփ տասնյակում ներառված գրքերը սպասարկվել են 22-ից 41 անգամ։ Այս բոլոր գրքերը ընդգրկված են 2-4 գրադարանների ցուցակներում։ Հանրապետության տարբեր մարզերի գրադարանների ցուցակներում ամենաշատ հանդիպող գիրքը Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» վեպն է։ Մայիսյան թոփ տասնյակներում դարձյալ Հայաստանի գրադարաններում ամենաշատ սպասարկված արտասահմանյան գրողը դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստին է, որը գրադարանային ցուցակներում ներկայացված է 9 գրքով։ Ընթերցանության սիրահարները շարունակում են նախապատվությունը տալ նաև Էրիխ Մարիա Ռեմարկի վեպերին, որոնցից 3-ը կրկին գրադարանների ցուցակներում են։Մարկեսը, Դյուման և Ալեքս Մայքլիդիսը նույնպես ներկա են երկուական գրքով։ 

Մարզային գրադարանների տասնյակներում կան շուրջ 25 հայ դասական և ժամանակակից հեղինակներ։ Դպրոցական և բուհական ուսումնական ծրագրերով պայմանավորված գրադարանների թոփ տասնյակներում հաճախ են ընդգրկվում Ակսել Բակունցը, Գրիգոր Զոհրապը, Շիրվանզադեն, Չարենցը, Գուրգեն Մահարին և շատ ուրիշներ։ Գարնան վերջին առավել շատ ընթերցված գրքերից են Նար-Դոսի «Սպանված աղավնին» վիպակը, Վահան Թոթովենցի «Բաքու» և «Կյանքը հին հռոմեական ճանապարհին» վեպերը, Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» և «Քո կյանքի ժամերը», Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» («Царь Пап») և Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» պատմավեպերը։

 ժամանակակից հայ գրողներից թոփ տասնյակում ընդգրկված հեղինակներից Աշոտ Աղաբաբյանի վեպերից ներկայացված է հինգ անվանում։ Գոհար Նավասարդյանի գրքերից առավել պահանջարկված են նրա «Հուշացած ակնթարթներ» և «Սիրելուց հետո» վեպերը, իսկ Մանե Մարտիրոսյանը ներկայացված է երկու գրքով՝ «Պուտավոր զգեստով աղջիկը» և «Վազող ամպերի հետքերով»։  Հետաքրքիր է ինչպես կփոխվի գրադարաններում ընթերցված գեղարվեստական գրականության թեժ տասնյակը ամռան ամիսներին։ Ամառային ցուցակներում ակնկալում ենք տեսնել հրատարակչությունների կողմից նոր տպագրված գրքեր և նոր երիտասարդ գրողների ստեղծագործություններ։