ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Նվեր գրադարանին՝ «Ազատագրված Երուսաղեմը» ֆրանսերեն

հլս 29, 2024 Նորություններ Նվիրատվություններ

bac

Հուլիսի 4-ին Հայաստանի ազգային գրադարանը նվեր է ստացել իտալացի ամենանշանավոր բանաստեղծներից մեկի՝ Տորկվատո Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմը» հայտնի ստեղծագործության ֆրանսերեն հրատարակությունը։ Տասսոյի էպիկական պոեմում հեղինակը ասպետական վեպերի օրինակով նկարագրում է խաչակրաց առաջին արշավանքի վերջում՝ Երուսաղեմի պաշարման ժամանակ քրիստոնյաների մղած մարտերը մուսուլմանների դեմ։

132

Գիրքը տպագրվել է Փարիզում 1844 թվականին, սահմանափակ տպաքանակով։ Տորկվատո Տասսոյի նշանավոր պոեմը արձակ շարադրանքով ֆրանսերեն է թարգմանել ֆրանսիացի գրող, երգահան և բանասեր Լուի Ֆիլիպոն դե Լա Մադլենը (կամ Ֆիլիպոն դե լա Մադլեն, 1734-1818)։ Գրքի գունավոր փայտափորագիր նկարազարդումները կատարել են 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ Բարոնը և Սելեստեն Նանտեյլը: Այս հետաքրքիր և հազվագյուտ հրատարակությունը գրադարանին է նվիրել անտիկ և ֆրանսիական գրականության լավագույն գիտակ, բ.գ.դ., պրոֆեսոր Նատալյա Միքայելի Խաչատրյանը: Շնորհակալ ենք արժեքավոր նվերի համար: