Հեռախոսահամար
մյս 12, 2025 Նորություններ Նվիրատվություններ
«Կոմիտաս. վոկալ երկեր փոխադրված դաշնամուրի համար» երկելու(հայ/ֆրանս) արժեքավոր աշխատությունը Հայաստանի ազգային գրադարանին է նվիրել ֆրանսահայ անվանի դաշնակահար և դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանը։
Այս ժողովածուի գաղափարը, որն առաջարկել է Ալեքսանդր Սիրանոսյանը, Կոմիտասի կողմից մշակված երգերը դաշնամուրի համար մատչելի դարձնելն է՝ հնարավորինս հավատարիմ մնալով կոմիտասյան բնօրինակներին։ Այս սկզբունքը խստորեն պահպանվել է ժողովածուի ստեղծման ընթացքում։ «Մեր նպատակն է դաշնակահարներին հասանելի դարձնել Կոմիտասի կողմից մշակված 24 երգերի ընտրանին՝ տարբեր ոճերում, ձայնի կամ երգչախմբի համար՝ դաշնամուրային նվագակցությամբ կամ առանց դրա, միաժամանակ անփոփոխ թողնելով բնօրինակի երաժշտական շարադրանքը։ Քչերը գիտեն, որ Կոմիտասի կողմից հրատարակված որոշ երգեր մի քանի ժողովրդական մեղեդիների համադրություն են՝ մի մեթոդ, որն արդեն օգտագորվում էր նրան նախորդող շրջանի երաժիշտների՝ Քրիստափոր Կարա-Մուրզայի և Մակար Եկմալյանի կողմից...» - ասվում է ժողովածուի նախաբանում։
Ժողովածուի հեղինակ՝ Ալեքսանդր Սիրանոսյան Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի