ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի ազգային գրադարանը հյուրընկալել էր հայ ժամանակակից հեղինակների

մրտ 27, 2024 Միջոցառումներ Ցուցահանդեսներ

21sss 

Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճը մարտի 21-ին լեցուն էր պոեզիայով։ Գրադարանը հյուրընկալել էր հայ ժամանակակից հեղինակներ Արփի Ոսկանյանին, Ռուզան Ազիզյանին, Նշան Աբասյանին, Դավիթ Սամվելյանին, Եր Կարին (Երեմ Կարապետյան), Արամ Ավետիսին։


chulyanpoeziajior
 

Իրար հաջորդելով նրանք ընթերցեցին իրենց ինքնօրինակ ստեղծագործություններից և պատասխանեցին ներկաների հարցերին։ Բուռն քննարկում ծավալվեց ժամանակակից բանաստեղծության շուրջ։ Ի՞նչի մասին է գրում ժամանակակից բանաստեղծը, ո՞վ է նա։ Կարևո՞ր է արդյոք գրողի ինքնատիպ լինելը:

orpoeziaaji
 

Ինչպես որ մեր ժամանակն է բազմադեմ, այնպես էլ՝ բանաստեղծական ժանրերը։ Երբեմն դժվար է տարանջատել ժամանակակից պոետների և արձակագիրների տեքստերի սահմանները։ Վերջին տարիների անցքերը իրենց հետքն են թողել նաև ստեղծագործողների վրա։ Հաճախ նրանք խոսքը մատուցում են լրագրողական նշումների, այլասացության, եզովպոսյան լեզվով։ 

vadim bem
 

Ազգային գրադարանի միջազգային այցելու փորձնակ, ազգությամբ ֆրանսիացի Վադիմ Բեմը ֆրանսերեն կարդաց 18-րդ դարի ֆրանսիացի բանաստեղծ Անդրե Շենիեի մի բանաստեղծություն։ Դահլիճի մի անկյունում ցուցադրված էին նաև բանաստեղծների գրքերը։ Գրողներն իրենց ընծայագրերով գրքեր նվիրեցին Ազգային գրադարանին։