ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Փոխըմբռնման հուշագրի կնքում Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիայի միջև

ապր 29, 2024 Նորություններ Պաշտոնական

փոխըմռնմանհուշագիր

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում ապրիլի 22-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական փոքր ցուցասրահում բացվեց «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի՝ վերջին 20 տարում տպագրված համերգային ազդագրերի, բուկլետների, հրավիրատոմսերի, ռեկվիզիտների ցուցադրություն:

Գրադարանի աշխատակիցները և հյուրերը ծանոթացան ցուցադրված նյութերին, որին հաջորդեց ՀԱԳ-ի և Հայֆիլհարմոնիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։

ֆիլհ2

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի արխիվի պետ Ելենա Խոդիկյանը ներկայացրեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի շուրջ մեկդարյա պատմությունը: Ֆիլհարմոնիկը 1925թ. մարտին հիմնադրել է Երևանի կոնսերվատորիայի տնօրեն Արշակ Ադամյանը՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ:

ֆիլհարմոնիա4

ՀԱՖՆ 100-ամյակին ընդառաջ Հայաստանի ազգային գրադարանը նախատեսում է թվայնացնել ֆիլհարմոնիկ նվագախմբի տպագիր ժառանգությունը և առանձին շտեմարան ձևավորել։ Բացի դրանից, ՀԱՖՆ-ն և Հայաստանի ազգային գրադարանը համատեղ հրատարակության են պատրաստում նվագախմբի վերջին 20 տարիների տարեգրությունը։