ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Աննա Չուլյանն հյուրընկալել է սփյուռքահայ գործիչ Հրայր Ջեբեջյանին

ապր 23, 2024 Նորություններ

merdz
 

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն այսօր հյուրընկալեց սփյուռքահայ գործիչ, Միջին Արևելքի՝ Ծոցի արաբական երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր Հրայր Ջեբեջյանին (Ճէպէճէան)։

Դոկտոր Ջեբեջյանը հերթական նվերը մատուցեց Ազգային գրադարանին՝ տնօրենին հանձնելով 2023-ին Բեյրութում հրատարակված «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» ստվարածավալ հատորը։

«Ջեբեջյանները հայտնի են Սփյուռքում որպես ազգանվեր և ստեղծագործ մի գերդաստանի ներկայացուցիչներ։ Ստեղծագործական ծինը և հայրենասեր նկարագիրն առկա է նաև Հրայր Ջեբեջյանի մեջ»։ Արծվի Բախչինյան: Ջեբեջյանի գիրքը սփյուռքահայ հրապարակախոսության արժեքավոր էջերից է։