ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Մունետիկ եռամսյա հանդեսի տպագիր տարբերակները տեղ են գտել Հայաստանի ազգային գրադարանի մամուլի հավաքածուում

ապր 22, 2024 Նորություններ

leh

 

Լեհաստանում Հայ-լեհական հասարակական կոմիտեի «Մունետիկ» եռամսյա հանդեսի տպագիր տարբերակները արդեն տեղ են գտել Հայաստանի ազգային գրադարանի մամուլի հավաքածուում։ Հանդեսի խմբագիրը Զաբժե քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս, կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանն է։

Երկլեզվյան (հայերեն-լեհերեն) հանդեսի առաջին համարը լույս է տեսել 2023 թ. մարտին, ներառված նյութերը վերաբերում են ՀՀ և ԼՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ու միջպետական կապերին, Լեհաստանում Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արքեպիսկոպոսության հիմնադրման 655 ամյակին։ Խմբագրական կազմում ընդգրկված են լեհ և հայ մտավորականներ, լեհահայ համայնքի ներկայացուցիչներ։

l
 

500 տպաքանակ ունեցող պարբերականը ներկայացնում է Լեհաստանում գործող բազմաթիվ հայկական կառույցներ և անհատների, նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար, որոնք հետաքրքրված են ոչ միայն Լեհաստանի հայկական սփյուռքի անցյալով ու ներկայով, այլև Լեհաստանում և ամբողջ աշխարհում հայերի մշակութային, հոգևոր ժառանգությամբ ու պատմությամբ: